Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գխավորությամբ, համագործակցելով Երևան քաղաքի քրեական վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված կողոպուտ կատարած կասկածյալներին: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր: 
 
Նշված հասցե են ժամանել Կոտայքի քրեական ոստիկանները:
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները, ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան: 
 
Դեպքի մասին քրական ոստիկանության Կոտայքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից տուժածի հասցե է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ու մինչ քննիչները աշխատում էին դեպքի վայրում, Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ նշված անձինք գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տներից մեկում: 

Կասկածյալներ՝  նդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ն, Դիվանը և Սաուրավը հայտնաբերվել են: Վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն, այնուհետև փաստաթղթեր են կազմվել և այդ փաստաթղթերի հետ միասին նրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քրեական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: