Ինձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է 2022 թվականին բանակցությունների ընթացքում ՌԴ-ի փոխանցած պահանջների ցուցակի մասին։ Նա մանրամասնել է, որ ի թիվս այլ բաների, Մոսկվան ցանկանում էր իրեն փոխարինել «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցությունից նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկով։ Այս մասին գրում է liga.net-ը:
Զելենսկին ընդգծել է, որ ինքը բանակցությունների ընթացքում չի հանդիպել և չի բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն բանակցությունների ժամանակ իրեն ՌԴ-ի կողմից «վերջնագիր» են ներկայացրել մարդիկ, որոնք իրենց «բանակցող էին անվանում»։
«Ինձ ասացին, որ պետք է հրաժարական տամ, ինձ կփոխարինեն ռուսամետ Մեդվեդչուկով, ես այլևս նախագահ չեմ»,- ասել է Զելենսկին։
Մյուս պահանջները ներառում էին նաև հետևյալ կետերը. Ուկրաինան ճանաչում է, որ ամբողջ Դոնբասը պատկանում է ՌԴ-ին, ճանաչում է ռուսաց լեզուն, փոխում է սահմանադրությունը՝ երաշխավորելով Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, բանակը կրճատում է մինչև 50,000 մարդ (ներկայում Ուկրաինայի ԶՈւ-ն կազմում է 850,000 զինծառայող), ՌԴ-ին է փոխանցում կամ ոչնչացնում ամբողջ զենքը, մասնավորապես գործողության ավելի քան 20 կմ շառավիղով հրետանային համակարգերը:
Զելենսկին ընդգծել է, որ հենց այս կետերի պատճառով է, որ բանակցություններ չեն կայացել։ Բելառուսում և Թուրքիայում բանակցային խմբերի հանդիպումների ժամանակ ռուսական կողմը նույնպես նման վերջնագրեր է ներկայացրել։
«Սա վերջնագիր է մարդասպանի կողմից, նրա անունն է Պուտին, ես այս մարդկանց գրողի ծոցն եմ ուղարկել իմ գրասենյակում», - ասել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի