Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա
Արևմտյան երկրները ստիպված կլինեն ավելացնել ռազմական ծախսերը մինչև «Սառը պատերազմի» մակարդակը։ Այս մասին շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNBC-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ համար չափազանց կարևոր է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջանի պաշտպանական ծախսերի քաղաքականությանը՝ ուզենք, թե չուզենք»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։
Դուդան ընդգծել է, որ միայն թվերը Ռուսաստանին զսպելու գործոն չեն լինի։ Արևմտյան երկրները պետք է արդյունավետ օգտագործեն ֆինանսավորումը և մեծացնեն իրենց պաշտպանական ներուժը, պարզաբանել է նա։
Լեհաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի նրան ՆԱՏՕ հրավիրելը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից