Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

ԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունը

2024 թվականին Եվրամիության արևային էլեկտրակայանների հզորությունն ավելացել է 22 %-ով՝ նախորդ տարվա համեմատ, ընդհանուր էներգիայի արտադրության առումով առաջին անգամ գերազանցելով ածխով աշխատող ջերմային էլեկտրակայանները (ՋԷԿ): Այս մասին հայտնել է Ember խորհրդատվական ընկերությունը:

«2024 թվականին ԵՄ-ում արևային էներգետիկան զարգացել է ամենաարագ տեմպերով: Նրանց ընդհանուր արտադրության աճը ռեկորդային էր, իսկ ընդհանուր հզորությունը 22 %-ով ավելի բարձր էր, քան 2023 թվականին: 2024 թվականին արևային էլեկտրակայաններն առաջին անգամ գերազանցեցին ածխայիններին էներգիայի արտադրության առումով», - նշված է ընկերության՝ ԵՄ էներգետիկ ոլորտի 2024 թվականի արդյունքների մասին զեկույցում:

Արևային կայանների բաժինն ընդհանուր էներգիայի արտադրության մեջ կազմում է 11 % (304 ՏՎտ/ժ), մինչդեռ ածխային ՋԷԿ-երինը՝ 10 % (269 ՏՎտ/ժ):

Զեկույցում նշվում է, որ արևային էներգետիկայի բաժնի աճ նկատվում է միության բոլոր երկրներում: Ածխի դերը կտրուկ նվազել է հինգ տարվա ընթացքում. 2019 թվականին այն երրորդ տեղում էր էներգիայի աղբյուրների ցանկում, իսկ այժմ հայտնվել է վեցերորդ տեղում: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ շարունակում է նվազել բնական գազի բաժինը՝ որպես էլեկտրակայանների վառելիք: Այժմ այն պատասխանատու է ընդհանուր էներգիայի արտադրության 16 %-ի համար:

Ընդհանուր առմամբ, վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը 2019-2024 թվականներին աճել է 34 %-ից մինչև 47 %, մինչդեռ հանածո վառելիքի բաժինը նվազել է 39 %-ից մինչև 29 %: Ընկերության վերլուծաբան Քրիս Ռոսլոուն նշում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու ԵՄ արշավի մեկնարկին «ոչ շատերն» էին կարծում, որ միությանը կհաջողվի հինգ տարում հասնել այդպիսի ցուցանիշների: Սակայն նա նշեց, որ չնայած դրան, «հետագա առաջընթացը չպետք է ընդունել որպես տրված բան»: «Անհրաժեշտ է արագացնել մատակարարումները, հատկապես հողմային էներգետիկայի ոլորտում, որը բախվել է յուրահատուկ մարտահրավերների և մատակարարումների աճող ուշացման հետ», - բացատրել է նա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]