Վրաստանում ձերբակալել են Մոսկվա-Երեւան չարաբաստիկ երթուղու ուղեւորին
Հայկական «Ավազար բուս» (Մոսկվա-Երեւան) ավտոբուսի վարորդին Վրաստանում ազատ են արձակել կալանքից։ Սակայն իշխանությունները կալանել են նույն երթուղու ուղեւոր Վաղարշակ Հովսեփյանին։ Այս մասին ասել է վարորդի փաստաբան Գոչա Թեդիաշվիլին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Հունիսի 22-ին Մոսկվայից դուրս եկած ավտոբուսը հատել է ռուսական սահմանը, բայց վրացի սահմանապահները նրան չեն թողել անցնել, քանի որ սրահում հայտնաբերվել է արգելված ապրանք։ Մասնավորապես, գիրոսկուտերում գտել են մոտավորապես կես կիլոգրամ թմրանյութ։
Արդյունքում՝ ուղեւորներին բերել են Երեւան մեկ այլ ավտոբուսով։ Կալանված ավտոբուսը մնաց սահմանին։ Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ վարորդներից մեկին ձերբակալել են։ Նա գտնվում էր Մցխեթ քաղաքի քննչական մեկուսարանում։ Երկրորդ վարորդի եւ կասկածվող ուղեւորի անձնագրերը վերցրել էին, որպեսզի նրանք չհեռանան Վրաստանից մինչեւ հետաքննության ավարտը։
«Ձերբակալված վարորդին բաց են թողել, բայց ձերբակալել են ուղեւորներից մեկին՝ առաքչին, որն ուղեկցում էր բեռը։ Դատախազությունը վարորդի դեմ ոչինչ չգտավ»,- նշել է Թեդիաշվիլին։
Փաստաբանի խոսքով՝ վարորդները դեռեւս գտնվում են Թբիլիսիում, քանի որ վրացական կողմը նրանց անձնագրերը դեռ չի տվել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք։ Փաստաբանն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթերի հետ կապված հարցը լուծվի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ