Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Լուկաշենկոն սիրելի շան հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում, հայտնում է news.ru-ն:

«Եթե ​​ուզում եք հարցնել, թե ում օգտին եմ քվեարկել, պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ բոլորի օգտին»,- իր ընտրությունը մեկնաբանել է գործող նախագահը։

Նշենք, որ Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։ 

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։ Այս անգամ ընտրությւոններում Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների կեսից ավելին։ Մինսկն ակնկալում է, որ հաշվի առնելով վաղաժամկետ քվեարկության ժամանակ ընտրողների մեծ մասնակցությունը, ընտրությունները կարող են կայացած ճանաչվել արդեն օրվա առաջին կեսին։ ԿԸՀ տվյալներով՝ հունվարի 21-25-ը տեղի ունեցած վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41,81 տոկոսը։ Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։ Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունվարի 27-ի գիշերը։