Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

ԱՄԷ-ում կկառուցվի աշխարհի ամենամեծ արևային էներգիայի կուտակման կայանը

Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել են կառուցել աշխարհում ամենամեծ հզորությամբ արևային էլեկտրակայանը: Նման էլեկտրամատակարարման անկայունության «ամենամեծ մարտահրավերը» լուծելու համար թագավորությունում անսովոր քայլի կդիմեն. կայանում կտեղադրվի մոլորակի ամենամեծ լիթիումային կուտակիչ համակարգը:

Չնայած դրան, էներգիայի հավասարաչափ մատակարարում հնարավոր չի լինի ապահովել: Արևային էլեկտրակայանները ձևականորեն էժան էլեկտրաէներգիա են արտադրում, սակայն անում են դա անկայուն կերպով: Ամպամածությունը, անձրևը, փոշոտ քամին, ձմեռը կարող են մի քանի անգամ նվազեցնել արտադրությունը, հաճախ կարճ ժամանակահատվածում: ԱՄԷ իշխանությունները 2010-ականների վերջում եկան այն եզրակացության, որ գազն ավելի շահավետ է արտահանել, քան այրել ՋԷԿ-ում: Հետևաբար, եթե 2020-ին տեղական էլեկտրաէներգիայի 95 %-ը ստացվում էր գազից, ապա 2023-ին այս բաժինը նվազել է մինչև 72 %:

Փոխարինումը կատարվում էր ԱԷԿ-ի հաշվին, սակայն այն Էմիրաթների համար կառուցում էին կորեացիները, ինչի պատճառով կայանի արժեքը պլանավորվածից մեկ երրորդով ավել դարձավ: Արդյունքում միապետությունն ուշադրություն դարձրեց այլընտրանքային մոտեցման վրա՝ արևային էլեկտրակայաններին: Նախագծի մասին հայտարարել է արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Ահմեդ Ալ-Ջաբերը: Նրա խոսքերով, նոր ԱԷԿ-ի հզորությունը, որի կառուցումն արդեն սկսվել է և կավարտվի մինչև 2027 թվականը, կկազմի 5,2 ԳՎտ: Արտադրության կայունության ապահովման բարդ խնդիրը լուծելու համար կայանը կհագեցվի աշխարհում ամենամեծ կուտակիչ մարտկոցների զանգվածով՝ ընդհանուր 19 միլիոն ԿՎտ-ժամ տարողությամբ: Ընդհանուր առմամբ նախագիծը կարժենա վեց միլիարդ դոլար և կզբաղեցնի 90 քառակուսի կիլոմետր:

ԱՄԷ-ում հայտարարել են, որ այս հիմքի վրա հնարավոր կլինի ստանալ կայուն, անընդհատ գեներացիա՝ մեկ ԳՎտ հզորությամբ: Սա նշանակում է, որ նույնիսկ գիշերը կայանի կուտակիչները թույլ կտան ցանցին տալ ԳՎտ հզորություն: Ցավոք, այսքան հավակնոտ նպատակները չեն հանգեցնի ցանցին իրականում անընդհատ էլեկտրաէներգիայի մատակարարման:

Համաձայն գիտական աշխատանքի, որի հեղինակները չափել են ԱՄԷ-ում արևային ճառագայթումը, մայիսի (տեղական պիկ) և դեկտեմբերի (տեղական նվազագույն) ինսոլյացիայի տարբերությունը 2,2 անգամ է: 19 միլիոն ԿՎտ-ժամ հզորությամբ կուտակիչները հավասար են այդպիսի ԱԷԿ-ի լրիվ հզորությամբ արտադրության ընդամենը երեք ժամ 40 րոպեի: Այդպիսի կուտակիչներից ցանցին մեկ ԳՎտ կարելի է տալ ոչ ավել, քան 19 ժամ անընդմեջ: Այսինքն՝ հնարավոր է հարթեցնել օրվա ներսում պիկերն ու անկումները, բայց ոչ ամիսների և առավել ևս սեզոնների միջև:

Այնուամենայնիվ, նոր նախագիծը չափազանց հավակնոտ է, քանի որ խոսքը մոլորակի ամենամեծ արևային էլեկտրակայանի մասին է: Թեև մինչև դրա կառուցման ավարտը դա կարող է փոխվել Չինաստանում նոր նախագծերի պատճառով, այնքան մեծ կուտակիչ մարտկոցներ, որքան ԱՄԷ նախագծում են, դեռևս ոչ ոք չի պլանավորում:

Այսօրվա դրությամբ ամենամեծ լիթիումային կուտակիչն աշխատում է Ավստրալիայում և ունի ընդամենը 0,45 միլիոն ԿՎտ-ժամ տարողություն: Նոր ռեկորդային ԱԷԿ-ի ընդհանուր մակերեսը կկազմի 90 քառակուսի կիլոմետր: Դա 181 անգամ ավելի մեծ է, քան, օրինակ, Ռուսաստանի Բալակովոյի ԱԷԿ-ինը: Ընդ որում, նրա տարեկան արտադրությունը 2,5 անգամ ավելի մեծ է, քան Էմիրաթներում ապագա արևային էլեկտրակայանինը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]