Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Թուրքական ազդեցությունն Աբխազիայում աճում է ընդդիմադիր թեկնածուի պատճառով

Թուրքիան իր ազդեցությունը փորձում է տարածել տարածաշրջանի բոլոր, մեծ ու փոքր, ճանաչված և, անգամ, չճանաչված հանրապետություններում՝ իրական վտանգ ստեղծելով թե՛ Ռուսաստանի, թե՛ հայերի համար։

Աբխազիան երկար տարիներ բացառություն է կազմել թուրքական ինտերվենցիայի առումով, քանի որ թե՛ տեղի հայերն են ազդեցիկ ուժ կազմել, թե՛ Ռուսաստանը թույլ չի տվել Անկարային իր ազդեցությունը տարածել։ Իսկ այսօր, նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մեկի թեթև ձեռքով Թուրքիան լուրջ և իրական վտանգի է վերածվել։

Այս տարվա փետրվարի 15-ին կայանալու են Աբխազիայի նախագահական արտահերթ ընտրությունները։

Նախկին նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության բողոքի ակցիաներից հետո հրաժարական տվեց, նոր ընտրություններ նշանակեց։

Դեռ այն ժամանակ խոսում էին, որ ընդդիմության թիկունքում հենց Թուրքիան է կանգնած, որն առատորեն ֆինանսավորում է բողոքի գործողությունները։ Աբխազիայում կազմակերպված և մեծ հայկական համայնք կա, բնակչության գրեթե 40 տոկոսը հայեր են։ Եվ այժմ համայնքի գոյությունը վտանգի տակ է հայտնվելու, եթե այնտեղ իշխանությունն անցնի թուրքամետ գործչի ձեռքը։

2015-ից 2020-ը Աբխազիայի էկոնոմիկայի նախարար, իսկ 2019-2020 թթ. նաև որպես փոխվարչապետ պաշտոնավարած, «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան է գրկել թուրքական դրոշը, որով էլ կրկին փորձում է «գրոհել» նախագահի աթոռը։ Նախորդ ընտրություններում նա խայտառակ պարտություն էր կրել Բժանիայից։ Նրան այս հարցում աջակցում է Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկան։ Պարտությունից գլուխը կորցրած Արձինբան բազմիցս աչքի է ընկել հակահայկական հայտարարություններով, ազգամիջյան բախումներ սադրելու իր հմտություններով։

Լինելով տարիքով ամենափոքր թեկնածուն՝ Ադգուր Արձինբան արդեն հասցրել է թաթախվել մի ամբողջ շարք կոռուպցիոն գործերում, լրջորեն վարկաբեկվել տեղի բնակչության աչքում։ Բայց թուրքական հովանավորչությունը, որն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական և այլ աջակցությամբ, նրանից կարող են լուրջ վտանգ կերտել։

Հաշվի առնելով, որ հայերն էլ բավական կազմակերպված համայնք են, և իրենց լավ են դրսևորել դեռ 90-ականների վրաց-աբխազական բախումների ընթացքում, բռնությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ երկուստեք։ Իսկ դա էլ հենց Թուրքիայի երազանքն է, բաժանել, թշնամություն սերմանել, իրար հետ կռվացնել և տիրել։