Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են վճարել 1,77 տրլն դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է 4 տարի անընդմեջ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  62 միլիարդ 337 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, կամ հարկերի մասով ավելի է հավաքագրվել 130 միլիարդ 260 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 միլիարդ 670 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 401 միլիարդ 594 միլիոն դրամ, կամ պակաս է հավաքագրվել շուրջ 67 միլիարդ 923 միլիոն դրամ։

Խոշոր հարկատուների տասնյակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (վճարումները կազմել են 101,97 մլրդ դրամ), Mobile Center Art–ը (66,73 մլրդ դրամ), Grand Tobacco –ն (63,55 մլրդ դրամ), Գազպրոմ Արմենիան (46,86 մլրդ դրամ), Pretty Way-ը (36,29 միլիարդ դրամ), CPS Energy Group–ը (24,18 մլրդ դրամ), Ամերիաբանկ (23,49 մլրդ դրամ), Wildberries–ը (21,32 մլրդ դրամ), International Masis Tabak–ը (20,41 մլրդ դրամ), JTI Armenia–ն (14,5 մլրդ դրամ) դրամ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականին, ինչպես նաև նախորդ երեք տարիներին գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը։ ($1 - 398,36 դրամ):