Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Աշխարհ

Պուտինը վախենում է բանակցություններից․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից և ձգտում է պատերազմն անվերջ դարձնել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է MT-ն։

«Այսօր Պուտինը ևս մեկ անգամ հայտարարեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ չարաճճիությունները ուղղված են պատերազմն անվերջ դարձնելուն»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցերում։

Ահա թե ինչպես է Ուկրաինայի առաջնորդը պատասխանել Պուտինի այն խոսքերին, թե ինքը Զելենսկին չի համարում Ուկրաինայի օրինական նախագահ, որը կարող է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը, իբր, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները ռազմական դրության պայմաններում։ Զելենսկու նախագահական հնգամյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին։ «Այնուհետև լիազորությունները փոխանցվում են Ռադայի նախագահին։ Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները, խնդրում եմ»,- ասել է Պուտինը:

Ի պատասխան՝ Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին հաշվի առնել անցյալի սխալները, միավորել ուժերը և Ռուսաստանին ստիպել «իսկական խաղաղության»։ «Պուտինը աշխարհը կործանելու մեծ ներուժ ունի, բայց չափազանց փոքր և վախկոտ սիրտ ունի առաջնորդների իրական ճնշմանը դիմակայելու համար: Եվ դրա համար մենք պետք է գործենք համակարգված և վճռական»,- նշել է Ուկրաինայի նախագահը։