Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Աշխարհ

Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան

Վաշինգտոնի մերձակայքում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան. այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասել է Վաշինգտոնի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Դոնելին:

«Մենք այժմ գտնվում ենք մի կետում, երբ փրկարարական գործողությունից անցնում ենք դիերի դուրս բերման գործողության: Այս պահին մենք չենք հավատում, որ այս վթարից փրկվածներ կան», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Առայժմ փրկարարները գետն ընկած օդանավից դուրս են բերել 27, ուղղաթիռից՝ 1 դի:

Հիշեցնենք, որ American Airlines ավիաընկերության 5342 չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնի մոտակայքում վայրէջքի պահին բախվել ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 64 մարդ (60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ)։