Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Toyota-ն շարունակում է մնալ աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարը

Toyota Motor  ընկերությունը 2024 թվականին վաճառել է 10,8 միլիոն ավտոմեքենա և հինգերորդ տարին անընդմեջ պահպանել ավտոմեքենաների վաճառքի գլոբալ առաջատարությունը, գրում է Bloomberg-ը:

Toyota Motor-ին հաջողվել է ամրապնդել իր առաջատարությունն ու չզիջել դիրքը՝ չնայած այն հանգամանքին, որ անցնող տարին շատ դժվար էր ընկերության համար:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ճապոնական արտադրողի ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նվազել է 3,7%-ով։ Վաճառված 10,8 միլիոնից 4,2 միլիոնից մի փոքր ավելին հիբրիդային մոդելներ էին: Իսկ էլեկտրաշարժիչներով մոդելներից վաճառվել է ընդամենը 140,000 օրինակ։ 

Երկրորդ տեղում գերմանական Volkswagen-ն է: Ըստ Bloomberg-ի՝ կոնցեռնը 2024 թվականին վաճառել է ավելի քան  9 միլիոն ավտոմեքենա։