Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Աբխազիան կարևոր ընտրության առջև. Ո՞վ կարող է կայունություն բերել փոքրիկ երկրին. Past.am

Past.am-ը գրում է.

Փետրվարի 15-ին կայանալիք նախագահական ընտրությունները կարող են ճակատագրական լինել ինչպես Աբխազիայի Հանրապետության, այնպես էլ տեղի հայ համայնքի համար, որն ավանդաբար կազմում է աբխազական հասարակության զգալի մասը:

Անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաներից, որոնք ակնհայտորեն հակառուսական բնույթ էին կրում, և դրան հաջորդած նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո իրավիճակն Աբխազիայում աննախադեպ սրվեց:

Ակնհայտ է, որ ներկայիս ճգնաժամը օգտագործվում է այն ուժերի կողմից, որոնք ձգտում են տարածաշրջանը դուրս բերել Ռուսաստանի հետ պատմական միությունից։ Եվ այդ գլխավոր ուժերից մեկը Թուրքիան է՝ Հայաստանի հավերժական թշնամին և Ռուսաստանի մրցակիցը, որը ձգտում է իր ազդեցության տակ առնել բոլոր՝ մեծ ու փոքր, իր կողմից ճանաչված և նույնիսկ չճանաչված պետությունները։ Ճիշտ է, նա նախընտրում է դա անել, ինչպես գիտենք, ուրիշների ձեռքերով։

Պատմությունը ցույց է տալիս, որ այդ ծրագրերի իրականացումը ոչ միայն փոփոխություններ կբերի Աբխազիայի տնտեսական, մշակութային և կրոնական ոլորտներում։ Դրանք կարող են ուղղակի սպառնալիք ստեղծել նրա մեծաթիվ հայ համայնքի գոյատևման համար։ Թուրքիան փորձելու է իրականացնել իր հավակնությունները առաջիկա ընտրություններում՝ առաջադրելով հավատարիմ և, եթե հաջողվի, ուղղակիորեն վերահսկվող թեկնածու։ Շատերը վստահ են, որ դա «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության առաջնորդ Ադգուր Արձինբան է։ Թուրքիայի հետ կապերի և հակահայկական հայացքների մեղադրանքներն այնքան բացահայտ են դարձել, որ Արձինբան վերջերս ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել՝ դրանք անհիմն անվանելով: Եվ այդ կապակցությամբ իր նախընտրական շտաբում հայի ներկայությունը թաքցնելու նրա փորձերը միանգամայն խղճուկ էին թվում:

Բայց արդյո՞ք դա չեղարկում է այն փաստը, որ նա սովորել է Ֆեթուլլահ Գյուլենի թուրքական քոլեջներից մեկում, որոնք պանթուրքիզմի և արմատական Օսմանյան էքսպանսիոնիստական գաղափարախոսության օջախ են։ Արդյո՞ք դա արդարացնում է իր և իր կողմնակիցների կողմից ավելի վաղ հնչեցրած հակահայկական հայտարարությունները։

Արդյունքը եղավ այն, որ աբխազահայ համայնքը ստիպված եղավ նամակով դիմել Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով դիմել Աբխազիայի ժամանակավոր կառավարությանը՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայկական համայնքի պաշտպանության համար և թույլ չտալ ազգային հիմքով բռնության հնարավորություն: Ինչ երաշխիքներ կան, որ իշխանությանն հասնելով՝ Արձինբան և նրա արտասահմանցի կուրատորները չեն ստիպի հայերին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Նրա խոսքե՞րը: Արդյո՞ք դրանք արժեք ունեն:

Այս պայմաններում Աբխազիայում հայերի խաղաղ ապագայի միակ իրական գրավականը, կարգուկանոնի, ազատության և բարգավաճման երաշխիքը հայերի համախմբումն է, ովքեր սիրում են և անտարբեր չեն իրենց երեխաների ապագայի և փոքր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նրանց ձայնը պետք է լսելի լինի:

Խնդրում ենք բոլորին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց քաղաքացիական պարտականությանը։ Պարտականությանը Աստծուն, նախնիներին, ժառանգներին, պարտականությանը սեփական երկրին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: