Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

«Եվրասիա»-ն և Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարությունը ուղարկել են ևս 30 ռուս երիտասարդ ուսուցիչների Ղրղզստանի դպրոցներ

«Եվրասիա» ԻՀԿ-ն, Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության հետ շարունակում են իրականացնել միջազգային կրթական ծրագիրը «Եվրասիական լիցեյը» Ղրղզստանում և ուղարկում են ևս 30 ռուս ուսուցիչներ Բաշկիրական պետական մանկավարժական համալսարանից (ԲՊՄՀ) Ղրղզստանի դպրոցներ։ Նրանք երեք ամիսների ընթացքում դասավանդելու են հիմնական առարկաները ռուսերենով, օգնելու են արտադասարանական աշխատանքներում, իրականացնելու են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ։

«Սա կարևոր քայլ է Ղրղզստանի և Ռուսաստանի ընդհանուր մշակութային, կրթական տարածքի ստեղծման գործում։ Ղրղզստանի Հանրապետությունում մեծ պահանջարկ ունեն ռուսաց լեզուն, գրականությունը, մշակույթը, մեր ընդհանուր պատմությունը։ Ղրղզստանի երիտասարդությունը իրենց հեռանկարները և ապագան կապում են Ռուսաստանի հետ, մեզ համար կարևոր է նրանց աջակցել այս հարցում», - ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ԻՀԿ Խորհրդի նախագահ Ալենա Արշինովան:

Սա արդեն երկրորդ խումբ ռուս ուսուցիչներ է։ Առաջինը աշխատում է հանրապետության դպրոցներում անցած տարվա դեկեմբերից։

Չշահույթային կազմակերպությունը «Եվրասիական լիցեյ» ծրագրի շրջանակներում հանրապետությանը տրամադրել է 100 ժամանակակից դպրոցական ավտոբուս։ Մոտակա պլաններում են՝ վերանորոգել և ժամանակակից սարքավորումներով համալրել երկու դպրոց՝ թիվ 27-ը Բիշքեքում և թիվ 1-ը Դ. Կարբիշևի անվան դպրոցը Կիզիլ-Կիա քաղաքում։

«Եվրասիական լիցեյ» ծրագիրը նպատակաուղղված է ԵԱՏՄ երկրներում դպրոցների համակարգային աջակցությանը՝ հաշվի առնելով տեղական մշակութային և պատմական առանձնահատկությունները։ Ծրագրի հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների որակավորման բարձրացում, ռուսաց լեզվով դասավանդող ուսուցիչների պակասի մեղմացում։ Մասնավորապես, «Եվրասիական լիցեյ» ծրագիրը նպատակաուղղված է Եվրասիական մայրցամաքի վրա միասնական կրթական տարածության զարգացմանը և ներառում է ֆինանսական և ինֆրաստրուկտուրային համակարգի աջակցությամբ դպրոցների ցանցի ստեղծում, ուսուցիչների պրակտիկաների կազմակերպում և շատ ավելին։

Չշահույթային կազմակերպությունը միավորում է տարբեր մասնագիտությունների և ազգային պատկանելիության մարդկանց, ովքեր ամրապնդում են եվրասիական համագործակցությունը։ Անցյալ տարի «Եվրասիա» ծրագրերում մասնակցել են ավելի քան 15 հազար մարդ տասից ավելի հետխորհրդային երկրների։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը առաջ մղելու նպատակով: Այն զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի իրականացման, ստաժավորումների և գործարար առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիա դպրոցների կազմակերպմամբ: