Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Ստեղծվել է գերարդյունավետ արևային մարտկոց պատրաստված պերովսկիտից և սիլիցիումից. ի՞նչ կտա դա

Արևային մոդուլներ արտադրող չինական JinkoSolar ընկերությունը հայտարարել է, որ հասել է էներգիայի փոխակերպման ռեկորդային արդյունավետության n-տիպի վաֆլիների վրա հիմնված տանդեմ պերովսկիտ-սիլիցիումային (TOPCon) արևային մարտկոցների համար: Այդ մասին գրել է PV Magazine-ը, գրում է focus.ua-ն։

JinkoSolar-ը պնդում է, որ նոր տանդեմ արևային մարտկոցը հասել է 33,84 % արդյունավետության: Թեստի արդյունքները հավաստվել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Շանհայի միկրոհամակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից։ JinkoSolar-ի նախորդ արդյունքը նույն կոնֆիգուրացիայի վահանակի համար եղել էր 33,24 %: «Ռեկորդային պերովսկիտային տանդեմ արևային մարտկոցն օգտագործում է JinkoSolar-ի բարձր արդյունավետ TOPCon N տիպի միաբյուրեղ արևային էլեմենտը որպես ստորին մարտկոց, որը բարելավվել է մի քանի հիմնական տեխնոլոգիաների զգալի առաջընթացով», - հայտարարել է ընկերությունը: JinkoSolar-ը նաև հավելել է, որ արդյունավետության բարձրացումը ձեռք է բերվել արևային մարտկոցի ամբողջ տարածքի պասիվացման, պերովսկիտի դեֆեկտի պասիվացման և զանգվածային դեֆեկտի պասիվացման տեխնոլոգիաների միջոցով:

Հարկ է նշել, որ այդ ցուցանիշն իրոք զգալի ձեռքբերում է JinkoSolar-ի համար, քանի որ այն դեռ հասանելի չէ իր մրցակիցներից շատերին, սակայն համաշխարհային ռեկորդը մինչ այժմ պատկանում է չինական Longi ընկերությանը՝ 34,6 % արդյունավետությամբ: Վերջին 3 տարվա ընթացքում այդ արտադրողն արդեն 16 անգամ է գերազանցել արևային մարտկոցների արդյունավետության համաշխարհային ռեկորդը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]