Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը հունվարի 19-22-ին մասնակցել է ICE Barcelona 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Fast Shift-ն արդեն չորրորդ անգամն է մասնակցում ցուցահանդեսին` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորարար լուծումներ։
Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը նշել է․ «Այս անգամ Fast Shift-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայով հայկական առաջին էլեկտրոնային դրամապանակը։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է, ինչը ենթադրում է, որ մեր ընկերությանը հաջողվել է ստեղծել իսկապես պահանջված արտադրանք։ Այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում թե՛ մեր, թե՛ մեր օտարազգի գործընկերների համար ճանաչելու միմյանց և միմյանց աշխատանքը, ինչը համագործակցության նոր հորիզոններ է խոստանում»։
Հավելենք, որ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ թողարկված Fast Shift դրամապանակն օգտատերերին հնարավորություն է տալիս էլեկտրոնային փողը` AMDC-ն, շրջանառել որպես թվային ակտիվ՝ ավելի արագ և ապահով վճարումներ կատարելու նպատակով։
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։
Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից