Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Առևտրային պատերազմների շրջափուլի մեկնարկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ ամերիկյան շուկան հեղեղված է այլ երկրների արտադրանքով, բնական է, որ երկրի ներսում որոշակի դժգոհություններ են կուտակվում, թե ինչու հենց իրենք այս կամ այն արտադրանքը չեն թողարկում։ Ձևավորվում է այն մտայնությունը, թե որոշ այլ երկրներ ուղղակի օգտվում են ԱՄՆ-ի շուկայի ընձեռած հնարավորություններից, իսկ ԱՄՆ-ն այդ ընթացքում արտադրական առումով դառնում է ոչ մրցունակ։

Այս դժգոհությունները իր վարչակազմի օգտին կապիտալիզացնելու վրա է աշխատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն այս գործընթացը նոր չէ, այն սկսվել էր Թրամփի կառավարման առաջին շրջանում, իսկ նրա քաղաքականությունը շարունակել էր Բայդենի վարչակազմը՝ չնայած որոշակի մեղմ շեշտադրումներին։ Հենց Բայդենի օրոք էր, որ առաջադեմ չիպերի արտահանման արգելք սահմանվեց դեպի Չինաստան, էականորեն բարձրացվեցին չինական էլեկտրոմոբիլների մաքսատուրքերը։ Ու չինական շատ ընկերություններ, մտահոգություններ ունենալով, որ Չինաստանի նկատմամբ ամերիկյան սահմանափակումների քաղաքականության շարունակությունը կարող է էական վնաս հասցնել իրենց գործունեությանը, իրենց արտադրության կազմակերպման որոշ հատվածներ տեղափոխեցին Մեքսիկա, որպեսզի հենց այնտեղից էլ ապրանքները շատ արագ հասցնեն ԱՄՆ։

Բայց իր կառավարման երկրորդ փուլում Թրամփը շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել առևտրի հարցում, ու իր հիմնական շեշտադրումն ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանությունն է, ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծումը և արտադրության կազմակերպումը։ Մյուս կողմից էլ՝ մաքսատուրքերի բարձրացման հարցը ԱՄՆ նոր նախագահը կապում է անլեգալ միգրանտների և հիմնականում Մեքսիկայի տարածքից բերվող ափիոնային սինթետիկ անալգետիկ ֆենտանիլի տարածման հետ, որը ամեն տարի հազարավոր մահերի պատճառ է դառնում։ Ու ամերիկյան պաշտոնյաները մեղադրում են Մեքսիկային ու Կանադային՝ անլեգալ միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ թողնելու համար։ Իսկ Չինաստանի ուղղությամբ մեղադրանքներ են ուղղում սինթետիկ թմրանյութերի համար նյութեր տրամադրելու, իսկ Մեքսիկան տարբեր թմրակարտելների միջոցով նպաստում է, որ դրանք ԱՄՆ հասցվեն ու վնաս հասցնեն հազարավոր ամերիկացիների առողջությանը։

Իր երդմնակալությունից ընդամենը օրեր անց Թրամփը կատարեց իր առաջին քայլերը՝ բարձրացնելով մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի ու Չինաստանի նկատմամբ՝ այն անմիջականորեն կապելով անօրինական միգրացիայի և ֆենտանիլ սինթետիկ թմրանյութի մաքսանենգության դեմ պայքարի հետ։ Մեքսիկան, Կանադան ու Չինաստանն էլ իրենց հերթին խոստացան պատասխան քայլեր ձեռնարկել ընդդեմ ԱՄՆ-ի կողմից կատարվող քայլերի։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարեց, որ իր երկիրը պատասխան մաքսատուրքեր կսահմանի, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշեց «հեռուն գնացող» պատասխան քայլերի մասին: Չինաստանի առևտրի նախարարությունն էլ հայտարարեց, որ Պեկինը Միացյալ Նահանգների դեմ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և «համապատասխան հակաքայլեր կձեռնարկի» առանց դրանք մանրամասնելու:

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի տնտեսությունները բազմաթիվ շղթաներով փոխկապակցված են, իսկ նոր մաքսատուրքերի սահմանումն էականորեն կվնասի առևտրային հարաբերություններին։ Բնական է, որ բարձր մաքսատուրքեր ունեցող ներմուծված ապրանքների գները բարձրանալու են, իսկ դրանց համար վճարելու են հենց ԱՄՆ քաղաքացիները։ Տնտեսագետները նույնիսկ պնդում են, որ նոր սակագները և դրան հաջորդող արձագանքները կարող են բարձրացնել ապրանքների գները ու գնաճ հրահրել, ինչն էլ ոչ միայն կարող է խոչընդոտել տնտեսական աճը, այլև բարդացնել մարդկանց սոցիալական վիճակը։

Մյուս կողմից էլ՝ առևտրային պատերազմների խորացումը խոստանում է էական խաթարումներ առաջ բերել համաշխարհային տնտեսության հոսքերում։ Բայց այս իրավիճակից կարող են օգտվել այն երկրները, որոնց արտադրանքի նկատմամբ համեմատաբար ցածր մաքսատուրքեր են սահմանված։ Օրինակ՝ արտադրության կազմակերպումը Չինաստանից ու Մեքսիկայից կարող է տեղափոխվել այլ երկրներ, որտեղից մրցակցայնության առումով ավելի դյուրին կլինի ապրանքները հասցնել ԱՄՆ։

Նկատի ունենանք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը, չնայած առկա մեծ հնարավորություններին, բավական փոքր քանակություն է կազմում։ Միգուցե հայկական կողմը կարողանա օգտվել նոր իրավիճակից՝ ամերիկյան կողմի հետ իր տնտեսական գործակցությունն ավելի խորացնելու համար։ Ուղղակի դրա համար ակտիվ աշխատանք է անհրաժեշտ, ու պետք է նաև գործի դնել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների ունեցած հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում