Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Հայտարարություն․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախաձեռնված գործադուլի և ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։

Նման նախաձեռնությունը չի բխում նաև աշխատավորների շահերից, քանի որ Օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կարգով գործադուլը անօրինական ճանաչվելու դեպքում Օրենսգրքի 82 հոդվածի համաձայն գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրելու են համապարտ պատասխանատվություն:

Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների, գտնել փոխզիջումներ և խոչընդոտ չդառնալ գործատու ընկերության գործունեությանը, իսկ բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում գործադուլի նախաձեռնություն սկսել օրինական ճանապարհով։

Հարգելի՛ աշխատավորներ, չարտոնված գործողությունների հետևանքով տուժելու են հազարավոր մարդիկ, ծանր վնասներ է կրելու տնտեսությունը։

Մտահոգված ենք երկրի խորոշագույն ընկերությունում նման կամայական դրսևորումներով, քանի որ սա ոչ միայն ԶՊՄ կոմբինատի խնդիրն է, այլև նախադեպ է ստեղծում նման զարգացումների համար ցանկացած ընկերությունում, ինչը ահռելի բացասական ազդեցություն կարող է թողնել ընդհանուր տնտեսության վրա։ Հարյուրավոր ընկերություններ և կազմակերպություններ՝ իրենց հազարավոր աշխատակիցներով, կապված են ԶՊՄԿ-ի հետ և մի խումբ մարդկանց չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան։