Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև հանդիպմանը արդյունք չի գրանցվել, կողմերը մնացել են իրենց տեսակետին, Armenia Today-ին հայտնել է կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։

Նա նշել է, որ ընկերության ղեկավար կազմն հունվարի 31-ին՝ (երբ աշխատողները հայտարարել են գործադուլի մասին-խմբ.) առաջին իսկ օրը ներկայացված պայմաններին պատասխանել է, որ դրանք ընդունելի չեն։

ԶՊՄԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ակցիայի մասնակիցներն աշխատավարձի «անիրատեսական բարձրացում են պահանջում՝ 50 տոկոս, որն անհնար է (իրականացնել-խմբ.) այս պահի դրությամբ, ընկերությունը մերժել է իրենց պահանջը»։ Մարգարյանը հավելել է, որ կոմբինատի աշխատանքների դադարեցման արդյունքում կազմակերպությունը նյութական վնաս է կրել և զգուշացրել է հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին։

«Վնասը շատ մեծ է։ Մեր համար հիմա ամենամտահոգիչը անվտանգության և բնապահպանական հնարավոր վնասներն են։ Վերահսկողությունը և կառավարումը տեղի չի ունենում պատշաճ կերպով։ Երբ ընկերությունն աշխատում է, տեղի է ունենում նաև բնապահպանական վերահսկողություն, բնապահպանական ռիսկերի կառավարում, այս դեպքում ամեն ինչ կանգնած է»,- նշել է Մարգարյանը։

Նա չի մանրամասնել, թե որքա՞ն է ԶՊՄԿ-ն գնահատել աշխատակիցների՝ աշխատանքի դուրս չգալու հետևանքով պատճառված վնասը։ Նա ընդգծել է, որ վնասը վերաբերում է նաև այն հարկերին, որոնք ընկերությունը վճարում է պետությանը։

«2024 թ․ մենք 102 մլրդ հարկ ենք վճարել, դա բաժանեք 365-ի ու բազմապատկեք 5-ով։ Կստացվի միջինացված ինչ-որ շատ մոտիկ վնասի չափ, որ պետությանն է պատճառվել, միայն պետությանը»,- ասել է Մարգարյանը։

Ընկերության մամուլի խոսնակը նաև հիշեցրել է, որ բողոքի ակցիան սկսվել է այն բանից, որ սկսվել էր աշխատավարձերի համահարթեցման գործընթաց։ Ըստ ԶԼՄ-ների՝ բողոքի ակցիան մեկնարկել էր հունվարի 31-ին։ Աշխատակիցները պահանջել են աշխատավարձերի 50 տոկոսով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:

ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։