Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի

Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում վերջին օրերին աշխատավարձների դրույքաչափերի վերաբերյալ տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին Կոմբինատի ղեկավարությունը հրապարակեց որոշ հիմնական հաստիքների ամսական դրույքաչափերը։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները իրենց ելույթներում նշեցին, որ իրենց իրական աշխատավարձները ավելի ցածր են քան Կոմբինատի ղեկավարության կողմից ներկայացված դրույքաչափերը, քանզի դրանք ներկայացված են հարկերով հանդերձ։

Այս ամենի ֆոնին «Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան փակ խմբում մի օգտատեր, ով գերադասել է մնալ անանուն, հրապարակել է ԶՊՄԿ հերթափոխի փականագործի աշխատավարձի քաղվածքը՝ համաձայն որի տվյալ հաստիքի ամսական աշխատավարձը հարկերով հանդերձ կազմել է 405 հազար 722 դրամ 50 լումա, իսկ հարկերը հանած՝ 294 հազար 734 դրամ 70 լումա։

Ըստ այդմ օգտատերը բողոքել է աշխատավարձի ցածր դրույքաչափից։ Այս գրառման շուրջ պարզաբանման համար InfoPort.am-ը դիմեց ԶՊՄԿ։

Մեր հարցմանն ի պատասխան Կոմբինատից մեզ տրամադրեցին նույն արտադրամասի նույն հաստիքի աշխատավարձի 2024 թվականի դրույքաչափերը՝ ըստ ամիսների, ինչպես նաև այդ աշխատավարձների տարեկան հանրագումարը։

Ըստ փաստաթղթի տվյալ հաստիքի տարեկան աշխատավարձը՝ հարկերը և արհմիության վճարը հանած կազմել է 4 մլն 326 հազար 103 դրամ 9 լումա։ Մոտավոր միջինացված հաշվարկը ցույց է տալիս, որ 2024 թվականին տվյալ հաստիքի միջին ամսական աշխատավարձը կազմել է 360 հազար 508 դրամ 583 լումա։

Կից ներկայացնում ենք ԶՊՄԿ-ից մեզ տրամադրած քաղվածքը՝