Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ֆասթ Բանկի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում Բանկը միացել է    «Սահմանամերձ և առանձին   բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին։ Ըստ այդմ՝ Ֆասթ Բանկը ծրագրի շրջանակներում տրամադրում է հիփոթեքային կառուցապատման վարկեր 16 մլն դրամի չափով, իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում՝ 21 մլն դրամի չափով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից։ Պետական աջակցությունն ուղղվում է ինչպես հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարների մարմանը։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն ամուսինները, որոնց գումարային տարիքի առավելագույն շեմը չի հատում 75-ը, իսկ գերազանցելու դեպքում՝ պարտադիր պետք է ունենալ 1 անչափահաս երեխա։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ծրագրից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Ծրագրի շահառու կարող է դառնալ նաև ամուսնուն կամ կնոջը կորցրած (մահացած, զոհված) և առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը։   

Ծրագիրը գործում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համայնքների և բնակավայրերի ամբողջական անվանացանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ծրագրին դիմելիս՝ քաղաքացիներն արդեն պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ ցուցակված գյուղական բնակավայրում, նախագիծ և նախահաշիվ, ինչպես նաև շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն՝ ստացած մինչև 01․09․2024թ․-ը։ Շինարարական աշխատանքների իրականացնելու թույլտվության ժամկետի պարտադիր պահանջ չի գործում Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Գոմք համայնքներում կառուցապատման իրականացման դեպքում։

Հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար կարող եք մոտենալ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Նշենք, որ ծրագրից օգտվող շահառուների քանակը   սահմանափակ է։

Հավելենք, որ Ֆասթ Բանկում գործում է «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների   բնակարանային ապահովման», «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման» պետական աջակցության և այլ ծրագրեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։