Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Աշխարհ

ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան մի շարք խոշոր լրատվամիջոցների վճարումները

ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press թերթերի ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, ով ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

Խոսքը բոլոր դեպքերում ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այդ լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների վճարման մասին է։ Մասկի խոսքով, Պետդեպարտամենտը դադարեցրել է Associated Press-ին վճարումները, գանձապետարանը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունները, իսկ Ազգային Օդագնացության և տիեզերական հետազոտությունների վարչությունը (NASA) հրաժարվել է Politico-ի ծառայություններից:

ԱՄՆ կառավարությունը կչեղարկի իր տարեկան մոտավորապես 8 միլիոն դոլար արժողությամբ բաժանորդագրությունը Politico-ին, չորեքշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա նշել է, որ Politico-ն փաստացի սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների կողմից, և DOGE թիմն արդեն սկսել է աշխատել թերթին վճարումները չեղարկելու ուղղությամբ: Այժմ Մասկի վարչությունը սկսել է այլ լրատվամիջոցների բաժանորդագրությունների համար ԱՄՆ դաշնային ծախսերի աուդիտ: Ավելի վաղ նա կտրուկ դեմ էր արտահայտվել պետական ​​միջոցներով ԶԼՄ-ների ֆինանսավորման պրակտիկային։

Թրամփը Մասկին նշանակել է DOGE կոչվող գործակալության ղեկավար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NBC News-ը, չնայած իր անվանը, DOGE-ն լիարժեք ստորաբաժանում չի լինի դաշնային կառավարության կազմում. նման գործակալության ստեղծումը պահանջում է Կոնգրեսի հավանությունը: Թրամփն ասաց, որ DOGE-ն «կտրամադրի արտաքին խորհրդատվություն և առաջնորդություն»: