Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում
Ֆասթ Բանկը Չարենցավան քաղաքում նոր մասնաճյուղ է բացել։ Քոչարի 60 հասցեում այսուհետ գործելու է Ֆասթի նոր՝ 35-րդ մասնաճյուղը: Երկհարկանի մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ, հարմարավետ և արագ սպասարկման միջավայր։
Ֆասթ Բանկի Վարկերի վերլուծության ծառայության ղեկավար Ռաֆիկ Հարությունյանն ասել է․ «Հավատարիմ մնալով հաճախորդներին մոտ ու հասանելի լինելու մեր առաքելությանը՝ Ֆասթ Բանկն այսօր բացում է իր թվով 35-րդ մասնաճյուղը՝ այս անգամ արդեն Չարենցավան քաղաքում, ինչի համար շատ ուրախ ենք: Թվային ներկայացվածությանը զուգահեռ մենք շատ ենք կարևորում նաև մեր ֆիզիկական ներկայությունը, ուստի շատ ուրախ ենք, որ այսուհետ ունենք նաև հնարավորություն այս նոր ու գեղեցիկ սրահում սպասարկել մեր հաճախորդներին, առաջարկել բանկային ամենալայն ու ամենամրցունակ պրոդուկտները, ու որ ամենակարևորն է՝ 24/7 գրաֆիկով: Սիրով սպասում ենք բոլորին»։
Ներկայացված լինելով Հայաստանի բոլոր մարզերում՝ Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից