Պուտինը կմեկնի Չինաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով, սեպտեմբերին կմեկնի Պեկին, հայտնել են Կրեմլից:
Նա կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը: Սակայն մեկնման հստակ ամսաթիվը հայտնի չէ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել էր Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
«Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել էր դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։
Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից