Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ Զաքարյան

Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը, հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք են ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ: Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղղու և անբասիր ծառայության համար: Կային իհարկե որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:
 
Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:
 
2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:
 
Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը երևույթը մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:
 
Ներազգային ավանդույթները քարուքանդը անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարում էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:
 
Նախկին նախագահների օրոք, կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:
Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:
 
ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարցուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել, այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան, գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է: Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը՝ որովհետև, իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:
Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում: