«ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել»․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի արդյունաբերության կարևոր հենասյուներից է՝ համարվելով երկրի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններից մեկը:
Այս կառույցի աշխատանքի թեկուզ ժամանակավոր կասեցումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական և բնապահպանական ոլորտների վրա՝ առաջացնելով դժվարություններ։ Հետագա լուրջ խնդիրները հնարավորինս կանխվեցին կողմերի` ժամանակին ձեռնարկված համատեղ ջանքերով, սակայն հույս ունենք, որ ապագայում նման իրավիճակ չի կրկնվի։
Կոմբինատի տասնամյակների անխափան գործունեությունը մեծապես հնարավոր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հազարավոր շրջանավարտների մասնագիտական փորձի և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ: Ոլորտի առաջատար մասնագետները կարևորում են կոմբինատի աշխատանքի արագ և արդյունավետ վերականգնումը՝ որպես տնտեսական կայունության երաշխիք։
Մենք պատրաստ ենք մեր փորձով ու գիտելիքներով աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են կոմբինատի բնականոն աշխատանքին և խնդիրների համակարգային լուծմանը:
Հարգանքով.
Արմեն Հենրիկի Հովհաննիսյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն
Սուրեն Գեւորգի Աղբալյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
«Նյութագիտություն և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ և գիտական ղեկավար
Արտաշես Վահանի Թադեւոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր
Արմեն Մարտիկի Հովհաննիսյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ
Արամ Թորգոմի Բաղդասարյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ,
Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հայկ Սահակի Ակարմազյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ,
Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից