Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Աշխարհ

Միգրանտների արտաքսումը ԱՄՆ-ից կհանգեցնի ֆերմաների ճգնաժամի․ FT

Բրիտանական Financial Times թերթը գրում է, որ միգրանտների արտաքսումը կարող է ճգնաժամ առաջացնել ԱՄՆ ֆերմերային տնտեսություններում՝ գյուղատնտեսության աշխատողների սակավության պատճառով՝ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի գործողությունների ֆոնին:

Ավելի վաղ ԱՄՆ սահմանային անվտանգության վերահսկիչ Թոմ Հոմանը հայտնել էր, որ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 4000 միգրանտ։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը, Թրամփի օրոք ոչ մի անօրինական ներգաղթյալ երկրի համար նշանակություն չի ունենա, և օրինական ներգաղթը իրականացվելու է ընտրովի՝ ելնելով երկրի շահերից։

«Հարավային սահմանից աշխատողներից կախվածությունը բնորոշ է ԱՄՆ գյուղատնտեսությանը: Անօրինական աշխատողներին զանգվածաբար արտաքսելու ցանկացած քայլ էական ազդեցություն կունենա ԱՄՆ պարենային համակարգի վրա և կբարձրացնի սննդի արտադրության արժեքը», գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Միչիգան ​​նահանգի համալսարանի պարենային տնտեսագետ Դանիել Օրտեգային:

Ըստ Օրտեգայի՝ ԱՄՆ-ում ֆերմերային տնտեսությունների աշխատողների մոտ 40%-ն անօրինական է աշխատում։ Միաժամանակ, ինչպես ընդգծում է թերթը, իրենք՝ ամերիկացիները, հետաքրքրություն չեն ցուցաբերում ֆերմերային տնտեսություններում աշխատելու հարցում։ Ինչպես նշում է հրատարակությունը, երկրի կաթնամթերքի արդյունաբերությունն ապացուցել է, որ «հատկապես խոցելի է» աշխատուժի պակասի սպառնալիքի նկատմամբ։