Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Nissan-ը, Honda-ն և Mitsubishi-ն պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին

Այսօր՝ փետրվարի 13-ին, ճապոնական Nissan, Honda և Mitsubishi ավտոարտադրողները պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին։  Այսպիսով, ընկերությունները հաստատել են բանակցությունների ձախողման մասին նախկինում տարածված ոչ պաշտոնական տեղեկությունը։ 

Այսօր ընկերությունները պարզաբանել են, որ շարունակելու են համագործակցել էլեկտրամոբիլների մշակման և արտադրության ոլորտում, դա տեղի կունենա անցած տարվա օգոստոսի 1-ին ստորագրված հատուկ գործընկերության համաձայնագրի շրջանակնում։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, միաձուլման բանակցությունների ձախողման պատճառները կարող էին լինել երեք կոնցեռնների կորպորատիվ կառավարման կառուցվածքների չափազանց էական տարբերությունները, ինչպես նաև ապագա միացված ընկերության կառուցվածքի հետ կապված տարաձայնությունները: Ըստ տեղեկությունների՝ Honda-ն ցանկանում էր նոր ընկերությունում Nissan-ը դարձնել ընդամենը ստորաբաժանում, ինչին Nissan-ը պատրաստ չէր:

Nissan-ի, Honda-ի և Mitsubishi-ի՝ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո թայվանական Foxconn ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Nissan-ի բաժնետոմսերը: Այսպիսով, Foxconn-ը ճապոնական ավտոարտադրողին կտրամադրի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ։