Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

ԶՊՄԿ-ն աջակցում է համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը. «Արի Կապան, ինքնաթիռով» ֆոտո-ցուցահանդես` Զվարթնոց օդանավակայան 2-րդ հարկում

Լուսանկարիչ Նարեկ Արշակյանի “Արի՛ Կապան” ցուցահանդեսը հանդիսանում է GastroCamp Kapan նախագծի այցեքարտային միջոցառումը, որը ներկայացնում է Կապանը կոլորիտային կապանցիների լուսանկարներով, ձևավորելով պատկերացում մայիսին կայանալիք GastroCamp Kapan 2025 մասին: 2024 թվականին ցուցահանդեսը կայացել է Երևանում, Կապանում, իսկ 2025 թվականի փետրվարին տեղի կունենա նաև Զվարթնոց օդանավակայանում:

Ցուցահանդեսի նպատակն է Հայաստան ժամանողների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը GastroCamp Kapan 2025 մայիսյան միջոցառման մասին, ներկայացել ինքնաթիռով Կապան ժամանելու հնարավորությունը և առավելությունները:

Փետրվարի 19-ին Զվարթնոց օդանավակայանում տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, որի շրջանկաներում կներկայացվեն առաջիկա միջոցառումները GastroCamp Kapan 2025 նախագծի հիմնադիրների և գործընկերների մասնակցությամբ:

 

Առաջիկա նախագծեր

Մարտ 2025 - Սյունիքի տարածքային հնարավորությունների աշխատաժողով, Կապանում:

Մարտ-Ապրիլ 2025 - Դասախոսություններ ԲՈՒՀ-երում

Համայնքային զարգացման, կանաչ գյուղատնտեսության, էկոլոգիական զարգացման փորձագետների դասախոսությունների շարք Սյունիքի ԲՈՒՀ-երում:

Ապրիլ 2025 - Գաստրոֆիլմերի փառատոն

Կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով:

Մայիս 2025 - GastroCamp Kapan, եզրափակիչ միջոցառում, որը ներառում է․

 

 

Վարպետաց դասեր քաղաքում

Հրավիրյալ մասնագետները իրականացնելու են անվճար դասախոսություններ Կապան քաղաքում հետևյալ թեմաներով.

  • Գինեգործություն
  • Ռեստորանային բիզնես
  • Շեֆ խոհարարի աշխատանք
  • Մարքեթինգ և PR ռեստորանային բիզնեսում
  • SMM ռեստորանային/հյուրանոցային բիզնեսում
  • HoReCa արդյունավետ դիզայն
  • Ռեսուրսների և սննդի արդյունավետ օգտագործում
  • HoReCa ոլորտի էկոլոգիական բաղադրիչ

 

 

Շեֆ-խարարների արշավ

Հրավիրյալ շեֆ-խոհարարների իրականացնելու են արշավ դեպի Կապանի գյուղեր, որի ընթացքում·

  • Ուսումնասիրելու են գյուղական ավանդույթները
  • Փորձելու են ավանդական ճաշատեսակներ
  • Բացահայտելու են գյուղական կենցաղը
  • Հավաքագրելու են ավանդական բաղադրատոմսերը

 

 

Եզրափակիչ ընթրիք

Հրավիրյալ և տեղի շեֆ-խոհարարները արշավի արդյունքում հավաքագրած բաղադրատոմսերի հիման վրա մատուցելու են համատեղ պատրաստված ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում: Մասնագետները կստեղծեն 5-6 այցեքարտային ճաշատեսակով կապանյան մենյու: Հյուրերը կվայելեն Սյունիքի ավանդական բաղադրատոմսերից ոգեշնչված միանգամայն նոր ճաշատեսակներ, որոնք կդառնան Կապանի գաստրոայցեքարտերից մեկը:

GastroCamp Armenia նախագծի մասին.

Gastrocamp նախագիծը իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ, ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին:

Նախագծի հիմնադիրներ՝ Աննա Մազմանյանը և Արայիկ Ամզայանը 2014-2025թթ իրականացրել են տասնյակ հնչեղ և արդյունավետ իրադարձային ծրագրեր Կոտայքի, Տավուշի, Գեզարքունիքի մարզերում և Երևանում: Այս տարի, որպես միջոցառման կենտրոն ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային Gastrocamp Կապան նախագծով: Gastrocamp Կապանը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Նախագծի հիմնադիրներ՝

Աննա Մազմանյան` ավելի քան 20 տարվա փորձ ունեցող փորձագետ ռազմավարական մենեջմենթում, կորպորատիվ կառավարման և խորհրդատվության ոլորտներում։ Նա աշխատել է այնպիսի միջազգային առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են Ernst&Young-ը և Ռուսաստանի Անկախ տնօրենների ասոցիացիան։ Աննան մի շարք հաջողակ գաստրոնոմիական նախագծերի հիմնադիր է և նշանակալից PR և մարքեթինգային արշավների հեղինակ, ներառյալ 2017 թվականի «Գինու օրեր» առաջին փառատոնը։ Որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ գլխավորել է երկրի պատվիրակությունը COP 26 կլիմայական գագաթնաժողովում, ղեկավարել է տասնյակ միջազգային ծրագրեր և պատասխանատու է եղել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համար։ GastroCamp Armenia-ի համահիմնադիր։

Արայիկ Ամզայան՝ Շուրջ 10 տարվա պրոֆեսիոնալ փորձ խոհարարության ոլորտում: Մասնակցել և մրցանակների է արժանացել այնպիսի միջազգային գաստրոնախագծերում ինչպիսիք են՝ Cuisine Taste of Culture, Silk Road, Young Chefs, Olympiad World Skills International: Հանդիսանում է GastroCamp Armenia, Yerevan Food Fest, Culinary project (Central Kitchen Armenia) նախագծերի բրենդ-շեֆ և համահիմնադիր։

Նախագծի գործընկեր և աջակից՝

Կապանի Համայնքապետարան և համայնքապետ Գևորգ Փարսյան: Կապանը Սյունիքի մարզի մարզկենտրոնն է: Իր մեջ միավորելով տարածաշրջանի 39 գյուղական համայնքները դարձել է Կապան խոշորացված համայնք: Համայնքապետարանը հանդիսանում է աջակից և գործընկեր նախագծի մեկնարկի պահից:

Նախագծի PR և ինֆորմացիոն հովանավոր՝ Cratos Consult ընկերություն: Շուրջ 4 տարի ընկերությունը իրականացնում է խորհրդատվական ծառայություններ PR և GR ոլորտներում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: ԶՊՄԿ աջակցում է համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը:

Սյունիք օդանավակայան: Հայաստանի հարավային օդանավակայանն է, որի միջոցով իրականացվում են Երևան-Կապան-Երևան թռիչքները:

ՆովԷյր ընկերություն: Իրականացնում է օդային ուղևորափոխադրումներ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ: