Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Ինդոնեզիան ակտիվորեն զարգացնում է արևային էներգետիկան

Ինդոնեզիան ավելացնում է արևային էներգիայի արտադրությունը։ Շատ շուտով հասարակածում գտնվող այս կղզային պետությունը կարող է դառնալ կայուն էներգետիկայի զարգացման առաջատար Հարավ-Արևելյան Ասիայում։

Մասնագետների կարծիքով՝ էներգետիկ անցումը հաջողությամբ իրականացնելու համար Ջակարտան պետք է ստեղծի սարքավորումների սեփական արտադրություն։ «Եթե Ինդոնեզիան պատրաստվում է անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների, այն պետք է սովորի ինքնուրույն արտադրել անհրաժեշտ բաղադրիչները, ներառյալ ֆոտովոլտային պանելները։ Այս հարցում մենք չենք կարող ամբողջությամբ ապավինել ներմուծմանը»,— ասում է Պուտրա Ադհիգունան, «Էներգետիկայի ֆինանսավորման անկախ վերլուծական կենտրոնի» գործադիր տնօրենը։

Վերջին մեկուկես տարում Ինդոնեզիայում մի շարք նախագծեր են մեկնարկվել արևային էներգետիկայի ոլորտում, որոնցից առնվազն չորսն իրականացվել են չինական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Չինաստանն այսօր համարվում է նոր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկը։ Կանաչ նախագծերի թվի ընդլայնման համար Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարել է բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման մասին։ Նոր միջոցառումները բացում են դռներն օտարերկրյա ներդրումների համար և պետք է արագացնեն ոլորտի զարգացման գործընթացները։

«Ինդոնեզիայի տնտեսական աճն աջակցելու համար մենք պարտավորություն ենք վերցրել հասնել կանաչ էներգիայի 70 տոկոս մասնաբաժնին։ Այս նպատակին հասնելու համար մշակվել են մի քանի ռազմավարական ծրագրեր։ Դրանցից մեկը ներառում է ներդրումների ակտիվ ներգրավում, որոնք այս փուլում շատ կարևոր են։ Մենք հասկանում ենք, որ այսօր մեր երկիրը չունի վերականգնվող էներգիայի սեփական տեխնոլոգիաներ մշակելու հնարավորություններ»,— ասել է Լեոնարդո Ադիպուրնաման՝ Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման փոխնախարարը։

Մինչ օրս Ինդոնեզիայի ֆոտովոլտային արդյունաբերությունը հիմնականում ներառել է այն ձեռնարկությունները, որտեղ արևային պանելները հավաքվել են օտարերկրյա բաղադրիչներից։ Ակնկալվում է, որ ներդրումների շնորհիվ երկրում կհայտնվեն սեփական լրիվ ցիկլի գործարաններ։ Դրանք կարտադրեն և կտեղադրեն ֆոտովոլտային պանելներ ամբողջ երկրում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]