Օգնող բրիգադ պիտի կանչեի, տղան մոխրամանով գլխիս տվեց. այսօրվա դեպքի հետքերով
Oragir.News-ի տեղեկություններով` բուժակ Մհեր Քոլոյանը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
«Գյումրու ԲԿ-ից փոխանցեցին, որ Մ․ Ք․-ի մոտ ախտորոշվել է քթի բեկորային կոտրվածք՝ արյունահոսող վնասվածքներով։ Նա ստացել է համապատասխան բուժօգնություն, առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-Oragir.News-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից։
Oragir.News-ը զրուցել է նաեւ վնասվածքներ ստացած բուժակ Մհեր Քոլոյանի հետ։
«Մենք ժամանակին հասել ենք, բուժօգնությունը նորմալ եղել է։ Իր հայրը նոր էր հիվանդանոցից դուրս գրված, ծանր վիճակում էր։ Իրանք շատ լավ էլ գիտեին, որ վիճակը ծանր է։ Մենք չենք ուշացել, ժամանակին տեղ ենք հասել։ Դեղորայքը սրսկեցի, ավարտեցի... ինձ օգնող բրիգադ պիտի կանչեի, որովհետև ուրիշ օգնության կարիք կար։Տղան մոխրամանով հարվածեց գլխիս էլ չկարողացա շարունակել բուժումը։ Գիտակցությունս կորցրի, սրտխառնոց ու գլխապտույտ ունեմ»,-հայտնեց Մհեր Քոլոյանը։
Բուժակի փոխանցմամբ պացինենտը սիրտ-թոքային անբավարարություն ունի, Գյումրի բկ-ից մեկ օր առաջ է դուրս գրվել։
Բուժակը հերքեց տեղեկատվությունը, որ իրեն սպառնացել են, որ դեպքի հետ կապված ցուցմունք չտա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին