Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Չինացի վիրուսաբանները հայտնաբերել են չղջիկների նոր կորոնավիրուս, որը կարող է մարդկանց վարակել այն նույն ճանապարհով, ինչ COVID-19-ը։ South China Morning Post թերթը հաղորդել է, որ այդ վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր գիծն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ճապոնական մեծաչղջիկի մոտ Հոնկոնգում:
Հրատարակությունը նշում է, որ հետազոտությունը կատարվել է Գուանչժոուի լաբորատորիայում՝ Գուանչժոուում Չինաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ։ Աշխատանքը ղեկավարել է չինացի հայտնի վիրուսաբան Շի Չժենլին։
«Մենք հայտնում ենք HKU5-CoV-ի առանձին գծի (2-րդ գծի) հայտնաբերման և առանձնացման մասին, որը կարող է օգտագործել ոչ միայն չղջիկի ACE2-ը (խմբ.՝ մեմբրանային սպիտակուցը), այլև մարդու ACE2-ը և կաթնասունների ACE2-ի զանազան օրթոլոգներ (խմբ.՝ գեներ, որոնք հայտնաբերվել են ընդհանուր ծագմամբ տարբեր տեսակների մոտ)», – մեջբերում է հրատարակությունը վիրուսաբանների հայտարարությունից։
Հետազոտողները պարզել են, որ չղջիկների նմուշներից անջատված վիրուսը կարող է ախտահարել մարդու բջիջները։
«Չղջիկների մերբեկովիրուսները ներկայացնում են մարդկանց մեջ տարածվելու մեծ վտանգ ուղղակի փոխանցման կամ միջանկյալ կրողների միջոցով», – զգուշացնում են նրանք:
Շի Չժենլիի թիմը նշում է, որ նոր վիրուսը, որն ստացել է HKU5-CoV-2 անվանումը, «կարող է ունենալ ավելի լայն շրջանակի կրողներ և միջտեսակային վարակման ավելի մեծ ներուժ»: Այդուհանդերձ, վիրուսաբաններն ասում են, որ առայժմ խուճապի մատնվելու պատճառներ չկան, քանի որ «մարդկային պոպուլյացիաներում HKU5-CoV-2-ի հայտնվելու վտանգը հարկ չկա չափազանցնել»։ Սակայն չինացի մասնագետները վստահ են, որ պահանջվում է «ավելի մանրակրկիտ հետազոտություն»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից