Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքը գնալով աճելու է

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով, դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Պետական պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։

Հայաստանի արտաքին վարկերի կազմում ներկայում ամենախոշոր կշիռն ունեն Համաշխարհային բանկից ստացված վարկերը։ Անցած տարի գրեթե 2 մլրդ դոլար է ուղղվել պարտքի տոկոսների և մայր գումարի սպասարկմանը։ Պաշտոնական տվյալներով, 2024-ին 314 մլրդ դրամ է ուղղվել պարտքի տոկոսներին, 451 մլրդ դրամ՝ մայր գումարներին։

Պետական պարտքի շուրջ խոսակցությունները սրվեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փնթի մանիպուլյացիայից հետո։ Նախարարը որոշել էր խաբել հանրությանը, արտաքին պարտքի տվյալները հայտնելով՝ տպավորություն ստեղծել, թե պետական պարտքն այնքան էլ մեծ չէ։ Ավելին, սոցցանցերում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան, ասել էր, թե ներքին պարտքը նույնն է, որ մարդ մի գրպանից գումարը հանի, դնի մյուս գրպանը։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացահայտել էր նախարարի կեղծիքը, ավելին, նշել, որ պարտքի տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Ընդ որում, եթե արտաքին պարտքի սպասարկումը 1 տոկոս է, ներքին պարտքի սպասարկման վրա ծախսվում է 14 տոկոս։ «Այսինքն՝ ներքին պարտքի տոկոսները 14 անգամ ավելի բարձր են», - ընդգծել էր Բագրատյանը։

Ալլա Ծատուրյան