Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Գտնվել է արևային մարտկոցների օգտագործման անսովոր ձև. որտե՞ղ են ցանկանում տեղադրել դրանք

Գերմանական ավիատիեզերական կենտրոնի (DLR) գիտնականների գլխավորած հետազոտական ​​խումբն առաջարկել է օգտագործել ֆոտոգալվանային վահանակներ զբոսաշրջային նավերի նավախցիկների վրա, որպեսզի էլեկտրաէներգիա մատակարարվի կոմունալ ծառայություններին: Այս մասին գրում է pv ամսագիրը, գրում է focus.ua–ն։

Նախագծի համաձայն յուրաքանչյուր նավախցիկի պատշգամբում տեղադրվում է 250 Վտ հզորությամբ և 22 % արդյունավետությամբ երկու պանել։ Մեկը պետք է տեղադրվի ապակե պատշգամբի պատնեշի մեջ 90 աստիճան անկյան տակ, իսկ մյուսը պետք է ամրացվի 30 աստիճանի անկյան տակ՝ պատշգամբի տակ և տախտակամածների միջև:

«Առաջարկվող ցածրավոլտ DC բաշխիչ ցանցը հիմնված է երկու լարման մակարդակների վրա՝ 700 Վ և 350 Վ։ 700 Վ–ոց ցանցը, սկսվում է շարժիչային սենյակից, համարվում է հիմնական ցածր լարման բաշխումը և էներգիա է մատակարարում նավի հրդեհավտանգ բոլոր գոտիներին»,- պարզաբանել են գիտնականները։

Ընդհանուր առմամբ, գիտնականներն առաջարկել են արևային մարտկոցների ինտեգրման երեք մոտեցում: Իդեալական տարբերակը գտնելու համար նրանք նմանակել են նավարկությունները Կարիբյան ավազանում և Նորվեգիայի ու Դանիայի ափերի երկայնքով և ներկայացրել համակարգի բնութագրերը։

Առաջին տարբերակում արևային մոդուլները միացված են 48 Վ լարման ցանցին: Երկրորդ տարբերակը ներառում է միացում 350 Վ բաշխիչ ցանցին: Երրորդ տարբերակով մարտկոցները միացվում են 700 վ–ոց առաջնային ցանցին:

Բոլոր տարբերակները համեմատելուց հետո հետազոտողները պարզել են, որ երրորդ տարբերակն ունի 2-3 % ավելի մեծ փոխակերպման կորուստներ, քան մյուս երկուսը: Քանի որ 350 Վ–ոց բաշխիչ ցանցն ավելի ապահով է, քան 700 Վ–ոց ցանցի առաջարկը, ինչպես նաև ավելի էժան և ավելի քիչ սպասարկում պահանջող, քան նավախցային համակարգը, պարզվել է, որ դա է օպտիմալ լուծումը:

«Կարիբյան նավարկության համար 45 % ինքնաբավության ցուցանիշները և Նորվեգական ծովով նավարկության համար 47 %-ը ցույց են տալիս էներգախնայողության զգալի ներուժ: Եթե այս արժեքները վերցվեն Helios դասի ամբողջ նավի համար, ապա միջինը 3,2 ՄՎտժ խնայողություն կարելի է հասնել համապատասխանաբար 3,8 ՄՎտժ օրական ծախսերի դեպքում», - եզրակացրել են հետազոտության հեղինակները:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]