Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Աշխարհ

Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարը

Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են պատմական նոր սկզբնակետում, և նրանց համար բացվում են զարգացման փայլուն հեռանկարներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։

Չինաստանի միջազգային հարաբերությունների ակադեմիայում տեղի ունեցած՝ «Չին-ռուսական հարաբերությունները նոր դարաշրջանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ չինացի առաջատար փորձագետները ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի միջև ժամանակակից հարաբերությունների զարգացման վերլուծությունը: Միջոցառմանը ելույթ են ունեցել Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։

«Չին-ռուսական հարաբերությունների համար նոր դարաշրջանում պատմական նոր հնարավորություններ են բացվում», – ասել է Լյու Բինը:

Դիվանագետը նշել է, որ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների ղեկավարությամբ երկու երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը շարունակում է ամրապնդվել, պրագմատիկ համագործակցությունը մշտապես պտուղներ է տալիս, մշակութային փոխանակումները ծաղկում են բազմաթիվ առումներով։