Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը գրել և ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։

Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին:

Համակարծիք էին՝ «ստեղծագործող մարդուն պետք է գնահատել ու ընկալել հենց իր ապրած ժամանակաշրջանում. դասականը պետք է հարգել, բայց ամեն հաջորդ սերունդ ավելի ուժեղ է»:

Ավետը խոստովանել է՝ հրաշալի է, որ պոեզիան և գրականությունը քայլում են ժամանակին համընթաց: «NFT-ն, ֆիջիթալ ոլորտը միանշանակ այսօրվա հրամայականն է, այսօրվա դաշտի և ժամանակի վեկտորն է: Գիրքը մենակ տարբերակ չէ այսօրվա օրով: Այսինքն՝ պոեզիան պետք է խոսի 21-րդ դարի լեզվով, այսօրվա լեզվով: Լավագույն առիթը թե՛ իմ, թե՛ Արամի համար այսօր ունենալ այս սրահում, սրահ, որը շատ մասնագիտացված է ու բացառիկ է նրանով, որ այստեղ գնողը կարող է թե՛ տեսնել, թե՛ ձեռք բերել ֆիզիկական և դիջիթալ տարբերակը տվյալ արտ օբյեկտի. գիրը դառնալու է արտ-օբյեկտ այսօր», - ասել է Ավետ Բարսեղյանը։

Միջոցառումն առանձնացել է հարցուպատասխանից հետո հայկական առաջին NFT գրական տողերի ստեղծմամբ: Ե՛վ Ավետը, և՛ Արամը տեղում՝ անմիջապես ներկաների առաջ ստեղծագործել են՝ գրի առնելով այդ պահին հոգուց բխած տողերը: Դրանք շրջանակի մեջ են դրվել և իրենց բացառիկ տեղը գտել հայկական առաջին NFT սրահում:

«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան, էքսպերիմենտ, հետաքրքիր է: Ես միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար և՛ օտար է, և՛ հոգեհարազատ, միաժամանակ, այդ ամեն ինչը: Բայց կարևոր», - ասել է Արամ Ավետիսը:

Հայկական առաջին NFT գրական տողերն արդեն իրականություն են: Դրանք հնարավոր է ձեռք բերել 800.000 և 200.000 դրամով՝ այցելելով Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս