Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

«Գողական աշխարհից» ընկերներ ունեմ, համայնքապետն ասաց` չի ուզում իմ հետ աշխատել. Ողջաբերդի վարչական ղեկավար

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում կրքերը չեն հանդարտվում, գյուղացիները պահանջում են, որ իրենց վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանը շարունակի կառավարել գյուղը, որը ութ ամիս անգլուխ է եղել, իսկ հիմա գյուղի գահին նախկին գյուղապետի որդին է եկել ու տիրացել:

«Ես քրեական գործով եմ անցել, բայց դատարանը հստակ նշել է` դա իմ լիազորությունները կատարելուն չի խանգարում, այսինքն՝ պաշտոնավարման արգելք չկար: Քրեական գործին չեմ ուզում անդրադառնալ, միայն կասեմ` քրեական ենթամշակույթ կրելու հետ էր կապված, այսինքն` կոռուպցիա, գյուղացուն թալանել, պաշտոնեական լիազորություններ չարաշահել, նման բան չկար: Ու չնայած ես արդարացվել եմ, Գառնու համայնքապետն ու տեղակալները խնդիր դրեցին, որ իմ հետ աշխատել չեն կարող, քանի որ ես քրեական ենթամշակույթ կրող ընկերներ ունեմ: Հա, ես լավ տղա եմ, անունով ու շրջապատով, ամեն տեղ էլ հարգված ու ճանաչում ունեցող տղա եմ: Չեմ հրաժարվել ու չեմ էլ հրաժարվում իմ շրջապատից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մուշեղյանը:

Նա պատմեց` ամիսներ առաջ է հանձնել համայնքապետարանի կնիքը, քանի որ չի ցանկացել անիմաստ լարվածություն ստեղծել Գառնի համայնքում:

«Կնիքը հանձնեցի, քանի որ չեմ ուզում իրենց հետ աշխատել: Իրենք ընկած ընկերոջ ձեռքը բռնելու փոխարեն սկսեցին բոլոր կողմերից խփել: Պատճառներն էլ գիտեմ, ուղղակի չեմ ուզում դեռ էդ դաշտ մտնել: Հիմա էն ա պարզ, որ 8 ամիս փակ լինելուց հետո նախկին գյուղապետի տղային բերել են, գյուղապետարանի դուռը բացել, իրեն էլ իմ տեղում նստեցրել: Ի՞նչ ասեմ: Ես իմ գյուղացու կողքին եմ եղել, հիմա էլ եմ էս մարդկանց կողքին»,- ասաց Մուշեղյանը:

Նա նկատեց` այսօր էլ խնդրել է, որ գյուղացիները փողոց չփակեն, բայց իրեն չեն լսել:

«Ես 2022-ից եմ վարչական ղեկավար, ու գյուղում իմ հանդեպ վերաբերմունք կա, ցանկացած գյուղացու կարող եք հարցնել: Ու էն, որ ես գողական աշխարհի հետ կապեր ունեմ, իմ դեմ փորձեցին օգտագործել: Էլի եմ ասում` ես ընկերներից հրաժարվող տեսակ չեմ: Իսկ թե ինչ է լինելու առաջիկայում, չգիտեմ, ես իմ գյուղացու կողքին եմ լինելու, եթե իրենք ուզեն, ես կվերականգնեմ իմ իրավունքները, չնայած չեմ ուզում էստեղի իշխանության հետ աշխատել: Իսկ հաջորդ ընտրություններին մասնակցելու եմ»,- վստահեցրեց Աշոտ Մուշեղյանը:

Նշենք, որ Կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Ողջաբերդ համայնքը վարչական ղեկավար չունի:

Նարե Գնունի