Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Արևային էներգիան ԵՄ էլեկտրաէներգիայի կառուցվածքում գերազանցել է ածուխին

Բելգիայի հյուսիս-արևելքում գտնվող Լիմբուրգ նահանգում գտնվող Heusden-Zolder ածխահանքը վերջինն էր, որը փակվեց Բենիլյուքսի երկրներում: Դրա դիմաց՝ նախկին աղբավայրի տեղում, տեղադրվել է մոտ 25 հազար արևային մարտկոց, գրում է euronews.com–ը։ «1992 թվականին հանքի փակումից հետո այդ աղբավայրն այլևս չի օգտագործվում: Մենք՝ Machiels Group-ը և LRM-ը, այնտեղ միասին ստեղծեցինք արևային մեծ պարկ, որը նոր նպատակ տվեց այդ չօգտագործված հողին», - ասել է Machiels ընկերության էներգետիկայի ղեկավար Դրիս Վան Հոյդոնկը:

Նման միտում առկա է ամբողջ մայրցամաքում. արևային էներգիայի արտադրությունն աճում է, մինչդեռ ածուխի արտադրությունը նվազում է: Եվրոպայում արևային էներգիայի արտադրությունը 2024 թվականին առաջին անգամ գերազանցել է ածխից արտադրված էներգիային, ասվում է Ember վերլուծական կենտրոնի վերջին զեկույցում: Վերականգնվող էներգիայի մասնաբաժինը եվրոպական էներգետիկ խառնուրդում 2024 թվականին հասել է 47 տոկոսի՝ 2019 թվականի 34 տոկոսի դիմաց։ Ընդ որում միջուկային էներգիան է մնում  էլեկտրաէներգիայի արտադրության առաջատար աղբյուրը, որին հաջորդում են քամին, գազը և հիդրոէներգիան:

ԵՄ երկրների մեծ մասն արդեն իսկ հրաժարվել է ածխի օգտագործումից, որը ամենաաղտոտող հանածո վառելիքն է, կամ կրճատել է դրա մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության խառնուրդում մինչև 5 %: Միայն Գերմանիան (39 %) և Լեհաստանը (34 %) արտադրում են ԵՄ-ում ածխով աշխատող էլեկտրաէներգիայի գրեթե երեք քառորդը:

Դրան հակառակ արևային էներգիայի մասնաբաժինը եվրոպական բոլոր երկրներում աճում է։ Դրանցից առաջատարն է Հունգարիան, որի էլեկտրաէներգիայի մեկ քառորդը արտադրվում է արևի կողմից: Նրան հաջորդում են Հունաստանը (22 %) և Իսպանիան (21 %)։ «Սա կարևոր քայլ է ոչ միայն էներգետիկ անցման համար, որտեղ վերականգնվող աղբյուրներն ավելի ու ավելի են փոխարինում հանածո վառելիքին, այլ նաև եվրոպական անվտանգության համար, քանի որ դա տեղական արտադրության էլեկտրաէներգիա է, և օգտակար եվրոպական մրցունակության համար, քանի որ այն էներգիայի ամենամատչելի ձևն է», -  ասել է SolarPower Europe ընկերության գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերը:

Այնուամենայնիվ, եվրոպական շուկան ողողված է չինական արևային մարտկոցներով, որոնք մեծապես սուբսիդավորվում են Պեկինի կողմից: «Այսօր պանելների 90 %-ը գալիս է մեկ աղբյուրից՝ Չինաստանից: Մենք վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատել ենք Եվրոպական հանձնաժողովի հետ՝ արևային մարտկոցների արտադրական ոլորտը Եվրոպա վերադարձնելու համար,- ասել է Վալբուրգա Հեմեցբերգերը,–Եվրոպայի համար կարևոր է կայուն լինել և դիվերսիֆիկացնել մատակարարումները»:

Մեկ այլ խնդիր է մեծացնել էներգիայի պահեստավորման հզորությունները և բարելավել էլեկտրամատակարարման ճկունությունը՝ արևային էներգիան առավելագույնս օգտագործելու համար: ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2030 թվականը ունենալ վերականգնվող էներգիայի 42,5 % մասնաբաժին, իսկ մինչև 2050 թվականը հասնել ածխածնային չեզոքության:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]