Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը գնել է սեփականացված մանկապարտեզը և հիմնանորոգելուց հետո վերադարձրել այն վարդենիկցիներին (տեսանյութ)

«Բարերարի նվերը հասավ հասցեատերերին․ մեր հրապարակման հետքերով

2021 թվականին, մեր հրապարակումներից մեկում տեղեկացրել  էինք, որ ՌԴ Տյումենի հայ համայնքի ղեկավար, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Աբրահամ Հովեյանը մեծ նվեր է արել համագյուղացիներին՝ համայնքին վերադարձնելով նրանցից յուրացված մանկապարտեզի շենքը»,– գրում է «Հայկական ժամը»՝ հավելելով․

«Եվ ահա, տարիներ անց, գնացինք մեր հրապարակման հետքերով, պարզելու՝ արդյո՞ք բարերարը հավատարիմ եղավ իր խոստմանը։
Ինչին ականատես եղանք տեղում, փոխանցում ենք մեր ընթերցողներին։


Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, Վարդենիկի մանկապարտեզը սեփականաշնորհվել, այնուհետեւ վաճառվել էր անհատի, ինչի արդյունքում, Հայաստանի ամենամեծ համայնքը մնացել էր առանց մանկապարտեզի։
Ճիշտ է, 2018թ-ից, Վարդենիկի այն ժամանակվա գյուղապետ Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ, տարբեր ատյաններից թույլտվություններ կորզելու արդյունքում հաջողվել էր Վարդենիկի նախկին հիվանդանոցի շենքի մի հատված հիմնանորոգել ու համապատասխանաբար կահավորել ու շահագործել որպես մանկապարտեզ, սակայն այն չէր կարողանում բավարար թվով երեխաների նախնական կրթություն ստանալու հնարավորությունը ապահովել ։

Այս ամենի մասին տեղեկանալով, Աբրահամ Հովեյանը որոշում է անձնական միջոցներով գնել սեփականացված մանկապարտեզը եւ վերադարձնել վարդենիկցիներին։


Բնակավայրում, բնակիչների հետ զրույցում մեզ տեղեկացրին, որ սեփականաշնորհված մանկապարտեզի համար, որը գտնվում է գյուղի կենտրոնում, բավականին մեծ գին է պահանջվել, ու Աբրահամ Հովեյանին հորդորել են, որ ավելի մատչելի գնով հնարավոր է ուրիշ ազատ տարածք գնել ու կառուցել նորը, սակայն բարերարը մնացել է անդրդվելի՝ պնդել է, որ տիպային մանկապարտեզը պետք է գնի ու վերջապես այն ծառայի իրական նպատակին։

-Սովետի ժամանակ մեծ, հսկայական մանկապարտեզ էր,-պատմում են վարդենիկցիները,- Բայց, բնականաբար, այն ժամանակ էլ չուներ այն տեսքն ու շքեղությունը, որ հիմա տեսնում եք, թեեւ տիպային շենք էր, բայց նկուղում ջուր էր հավաքվում, գորտերի կռկռոցից հլը էն ժամանակ երեխեքը չէին կարում քնեին, իսկ հիմա մտեք ներս ու կտեսնեք ինչա կատարվում։


Մանկապարտեզում հանդիպեցինք տնօրեն Նինել Հովհաննիսյանին ու տեխնիկական աշխատակիցների, ովքեր վերջին նախապատրաստական աշխատանքներն էին իրացնում մանկապարտեզում․ «Մի ամիս շուտ եք եկել, հիմա հիմնանորոգումից հետո մաքրման աշխատանքներն ենք անում, որ դասավորվենք՝ մի ամսից կլինի բացումը» ասելով, մեզ ուղեկցեցին տնօրենի մոտ։
Նինել Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիվանդանոցի շեքում գործող մանկապարտեզ հաճախում են թվով 90 երեխաներ, տարածքից ու պայմաններից ելնելով, իսկ նոր մանկապարտեզի բացվելուց հետո նրանց թիվը կավելանա 80-ով, թեեւ դեռ երեխաներ կան, ովքեր չեն հասցրել հերթագրվել։

Տեղում պարզեցինք հետեւյալը․ 2021թ-ի հոկտեմբերին, Աբրահամ Հովեյանը գնել է քայքայված մանկապարտեզի շենքը, որից միայն պատերն են մնացել ու նվիրել համայնքին, ինչից հետո Կառավարության սումբվենցիոն ծրագրով, հիմնանորոգվել ու վերազինվել է գույքով ու տեխնիկայով։


6 խմբի՝ թվով 180 երեխայի համար նախատեսված մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների զարգացումը եւ բարեկեցիկ առօրյան կազմակերպելու համար։


Մանկապարտեզը հագեցած է ամբողջովին նոր գույքով, խոհանոցային եւ լվացման տեխնիկաներով։ Տանիքը պատված է չհրկիզվող նյութով, «Ջի Այ Զեթ» հիմնադրամի եւ համայնքապետարանի ներդրումով ապահովված է արեւային կայանով։


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար եւս ստեղծված են հարմարեցված պայմաններ, մանկապարտեզն ունի հատուկ մանկավարժ, բուժկետ, մեկուսարան, համալրված են բոլոր հաստիքները։ Բոլոր նախադրյալները կան, որ փոքրիկ վարդենիկցիների նախնական ուսումնառությունը անցնի բարձր մակարդակով։


Ի դեպ, մանկապարտեզի նկուղը, որը բնակիչների պնդմամբ ճահճային տարածք է եղել, այժմ վերածվել է ապաստարանի, որտեղ առկա է հակահրդեհային կայան, օդափոխման համակարգ եւ ձայնային շչակներ, որոնք հուսանք որ երբեք չեն օգտագործվի։
Այս գեղեցիկ ու ամբողջական տեսքը միայն ստվերում էին ցանկապատից դուրս, ցելոֆանե թաղանթով ծածկված բնակիչների վագոն-տնակները, որը նրանց փոխանցմամբ գարունը բացվելուց հետո հեռացնելու են, քանի որ անօրինական են ու համայնքապետարանից ծանուցումներ են ստացել, որ մարտ ամսից դրանք կապամոնտաժվեն։

Հ․Գ․ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Աբրահամ Հովեյանը  լինելով Տյումենի հայ համայնքի ղեկավարը, տեղում միշտ նպաստել է ազգային արժեքների պահպանմանը, խթանել հայկականության պահպանմանը հայրենիքի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար։

Աննա Գրիգորյան»։