Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Ստեղծված իրավիճակում մի՞թե նպատակահարմար չէ առնվազն երկու անգամ կրճատել պետական ապարատը․ «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրերին քննարկման առարկա է այն, որ 2018-ից ի վեր 203 000-ից ավելի աշխատատեղ է ձևավորվել։
Այո՛ պետք է ասել, որ ըստ էության եկամտահարկի վճարման դաշտում գտնվող աշխատատեղերը ավելացել են, սակայն այս հանգամանքը պետք է քննարկել և ուսումնասիրել, արդյո՞ք նոր ստեղծված աշխատատեղեր են, թե՞ ստվերից են դուրս բերվել։ Միգուցե մասամբ այսպես, մասամբ այնպես, բայց խնդիրն այն է, որ այս միտումները խորքային վերլուծության են ենթակա:

Վերջին տարիների ընթացքում մեր հանրապետությունում նոր ստեղծված կամ կրճատված աշխատատեղերի մասին վերջնական և մասնագիտական պատկերացում կազմելու համար, պետք է համակողմանի համադրել տնտեսպես ակտիվ բնակչության կազմում` ինչպես վարձու աշխատողների , այնպես էլ գործազուրկների թվաքանակը, որն ավելի է քան 200 հազարը, նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող, բնականաբար եկամտահարկի դաշտում չֆիքսված աշխատողների, և ընդհանրապես, օրավարձով և այլ աշխատողների թվաքանակը, որոնք եկամտահարկի դաշտում չեն արձանագրվում: Եվ միայն սրանից հետո նոր կարող ենք եզրակացնել ընդհանրապես մեր աշխատաշուկայի այն պոտենցիալի և առհասարակ առկա իրավիճակի մասին, որը փորձում ենք գնահատել:

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր տեղծվող աշխատատեղերը բնականաբար ձևավորվում են ելնելով տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման առանձնահատկություններից, ինչի վրա էլ էապես մեծ ազդեցություն ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը։

Այս առումով պետք է հասկանալ, որ բիզնեսը չի սիրում դիմադիր կամ ընդդիմադիր հարաբերություններ, ավելին զգուշավոր դաշտում բիզնեսը լիարժեք չի կարող լինել։ Բիզնեսը սիրում է կայուն, հանգիստ վիճակ ինչն անհամատեղելի է դիմադիր-ընդդմադիր կեցվածքների հետ :

Ընդ որում բիզնեսի և առհասարակ բնակչության համար, թե՛ պետական կառավարման համակարգը և, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, պետք է մատուցեն պատշաճ ծառայություններ: Ի դեպ, եթե այդ ծառայությունների որակը այնպիսին չէ, ինչպիսին մենք ակնկալում ենք, ապա այդ նույն ծառայությունը կարելի է մատուցել ավելի քիչ ռեսուրսներով, ավելի քիչ ծախսերով։
 
Ամփոփելով, եթե պետական կառավարման համակարգի մենեջմենթի որակը միջին է կամ միջինից ցածր, ապա կարելի է այդ նույն ծառայությունը մատուցել ավելի քիչ ծախսերով` ըստ էության կարելի է պետական ապարատը կարելի է առնվազն երկու անգամ կրճատել։
 
 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն