Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Պակիստանի Աքորա Խաթթակ քաղաքում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա իսլամական ճեմարանի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 18 հոգի։ Ռումբը պայթել է ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո՝ մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV-ին։
Պայթյունի հետևանքով զոհվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ և իսլամագետ Մաուլանա Համիդ-ուլ-Հակ-Հաքանին:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, իսկ ոստիկանները շրջափակել են տարածքն անվտանգության և հետաքննության նպատակով։
Մզկիթը գտնվում է ճեմարանի ներսում։ Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։
Ականատեսները հայտնել են, որ պայթյունի հետևանքով վնասվել է մզկիթի մի մասը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ