Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Զելենսկու ձախողումը թանկ կարժենա Ուկրաինային

Վերլուծաբանները դեռ երկար են գլուխ կոտրելու երեկ Սպիտակ տանը տեղի ունեցածի կապակցությամբ, քննարկելու են, թե ով և ինչպես սկսեց ու վարեց զրույցը, որը, վերջնարդյունքում հանգեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նախագահական նստավայրից վտարելուն։

Մեկ բան հստակ է, Թրամփ-Զելենսկի բանավեճն ավարտվեց Ուկրաինայի նախագահի կատարյալ ձախողմամբ, Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի դիրքերի տոտալ զիջումով։ Մինչդեռ, Զելենսկին Վաշինգտոն էր մեկնել՝ «հազվագյուտ մետաղների» հարցով համաձայնագիրը ստորագրելու, որը, ինչպես ավելի վաղ էին նշում բոլոր կողմերը պատրաստ էր։ Նույնիսկ գրիչներն ու թղթերն էին դրված ԱՄՆ նախագահի սեղանին։ Բայց այսպես է լինում, երբ երկիրը կառավարում է սովորական մի ծաղրածու, ում թվում էր, թե կարող է պայմաններ թելադրել աշխարհի թիվ մեկ գերտերությանը։

2022 թ.-ից հետո Արևմուտքն այնքան երես էր տվել Ուկրաինայի նախագահին, ով իր ցանկալին ստանում էր ոչ միայն խնդրելով, այլև պահանջելով։ Զելենսկին չկարողացավ հասկանալ, որ Սպիտակ տանն այժմ բոլորովին այլ մարդիկ են՝ այլ արժեհամակարգով, այլ մտածմունքներով, և վերջիններիս համար կարևորն ԱՄՆ սեփական շահն է։

Ի դեպ, Սպիտակ տանից վռնդվելուց անմիջապես հետո Ուկրաինայի նախագահը հյուրընկալվել էր Fox News հեռուստաալիքին, չքմեղացել, շնորհակալությունների տարափ տեղացել։ Մինչդեռ, նույնը կարող էր անել Սպիտակ տանը, ավելի լավ պայմաններ ստանալով ԱՄՆ գործող վարչակազմից։ Իսկ Դոնալդ Թրամփն արդեն չեղարկել է համաձայնագիրը՝ Ուկրաինային մեն-մենակ թողնելով Ռուսաստանի դեմ։

Էմմա Աբովյան