Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։

Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:

Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբերանվտանգության դերի կարևորությունը թվային անվտանգության և բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.

«21-րդ դարում կիբերանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է և պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ ես իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով և պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության դերի մասին։  Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ մեծ կարևորություն է տալիս կիբերանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կիբերանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբերանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական ​​հաստատություններում և որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեր սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ, ինչպիսիք են Debian-ը և Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է և մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում, և Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ և մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ և գործնական վարժություններ, այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն և արդյունավետ:

Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով և լավագույն փորձով:

Նշենք, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայականը, որը՝ հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։

Հայաստանի խաղաղության նախաձեռնություն

** Armenia Peace Initiative-ը (API) բարեգործական հիմնադրամ է, որը նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության խթանումը և անվտանգության ամրապնդմանը` տարածաշրջանի ժողովուրդների միջև բացության և երկխոսության ոգով: Լինելով ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն՝ API-ն կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանում մարդկային անվտանգության ամրապնդման համար: 2020 թվականին հիմնադրումից ի վեր API-ն իր փորձն ու ռեսուրսներն է ներդնում անվտանգության երեք ուղղություններով՝ տեղեկատվական և գիտելիքի անվտանգություն Հարավային Կովկասում, արդյունավետ հանրային դիվանագիտության հիմք; թվային անվտանգություն Հայաստանում; և հայ ժողովրդի քաղաքացիական անվտանգություն։ API-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Հայաստանի պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: