Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Նոր աշխարհակարգի ձևավորման արագացումը և եվրոպական համայնքի ճգնաժամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եվրոպական համայնքի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական լարվածություն է նկատվում, որն առաջին հերթին պայմանավորված է հին աշխարհակարգը սատարող ուժերի՝ գլոբալիստների և նոր աշխարհակարգի՝ ազգային պետության շահերի կողմնակիցների միջև։

Այս հակասությունները նաև գաղափարական հենք ունեն։ ԱՄՆ-ի նոր վարչակարգն առաջնային է համարում պահպանողականությունը, կրոնական արժեհամակարգը, անօրինական միգրանտների դեմ պայքարը և առաջին հերթին ազգային շահերի սպասարկումը։ Իսկ Եվրոպայում դեռևս շարունակում են իշխել լիբերալ գաղափարախոսության ջատագովները՝ չնայած հանրային տրամադրություններում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և հանրության շրջանում գնալով ավելի մեծ աջակցություն են սկսում վայելել աջակողմյան ուժերը։

Մյուս կողմից՝ եթե տասնամյակներ շարունակ եվրոպական համայնքը մեծ կախվածության մեջ է եղել ԱՄՆ-ից, ու Եվրոպային առնչվող բազմաթիվ հարցեր լուծվել են հենց Վաշինգտոնի կողմից, ապա հիմա Վաշինգտոնը չի պատրաստվում Եվրոպայի պատասխանատվությունը՝ մասնավորապես անվտանգության ապահովման գործում, վերցնել իր վրա։ Ու այս պարագայում Եվրոպան դառնում է ավելի ինքնուրույն, չնայած որ եվրոպական տարբեր երկրների միջև մոտեցումների էական տարբերություններ կան, իսկ միասնական դիրքորոշում որդեգրելը դառնում է լուրջ խնդիր։ Պատահական չէ, որ Թրամփի ընտրությունից հետո որոշ եվրոպական չինովնիկներ համոզմունք էին հայտնում, որ նշյալը մեծապես ձեռնտու է Եվրոպային, քանի որ նոր վարչակազմի պարագայում եվրոպական ինքնուրույնության դաշտն ավելի կընդլայնվի։

Բայց հարցի մեկ այլ կողմն այն է, թե Եվրոպան կկարողանա՞ դիմագրավել ԱՄՆ-ի հակազդեցությանը, երբ Թրամփից տարբերվող քաղաքականություն է վարում։ Ու այդ քաղաքականությունը դրսևորվում է հատկապես Ուկրաինայի հարցում։ Պատահական չէ, որ Սպիտակ տանը Զելենսկի-Թրամփ բանավեճից անմիջապես հետո եվրոպական երկրների բազմաթիվ ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ միանգամից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Եվ եթե Եվրոպայում համաձայն չեն Թրամփի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկին, ապա այդ դեպքում, երբ ԱՄՆ-ն ընդհանրապես դադարեցնի աջակցությունը Ուկրաինային, արդյոք Եվրոպան ի վիճակի կլինի՞ Ուկրաինային ապահովել այնպիսի չափի օգնությամբ, այդ թվում՝ ռազմական, որպեսզի այդ երկիրը դիմագրավի ռուսական զորքերի առաջխաղացմանը։ Առանց այդ էլ Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում եվրոպական երկրները զրկվել են էժան էներգետիկ աղբյուրներից, մասնավորապես գազից, ինչի արդյունքում էլ եվրոպական արտադրությունը կորցրել է իր մրցունակությունը, նույնիսկ գործարաններ են փակվում, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրներում էական թանկացումներ են նկատվում, ինֆլ յացիան շարունակում է իր «հաղթարշավը»։ Գումարած՝ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանելու, Եվրոպայից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։

Արդյոք Եվրոպան պատրա՞ստ է այս պայմաններում հակադրվել ԱՄՆ-ին, որից մեծ քանակությամբ անհրաժեշտ հումք, էներգետիկ ռեսուրսներ ու ապրանքներ է ստանում։ Երբ ԱՄՆ-ը սկսի կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկել ու եվրոպացիների անվտանգությունը պատվիրակել եվրոպական երկրներին, որոնք արդեն ստիպված են լինելու ավելացնել իրենց պարտքի չափերը, որպեսզի անվտանգային խնդիրները լուծեն, պարզ է, որ Եվրոպան առավել խոցելի կդառնա, քանի որ եվրոպական համայնքը ստիպված է լինելու իր խնդիրները լուծել մեծամասամբ պարտքի ավելացման ու այլ ոլորտներից միջոցների հավաքագրման հաշվին։

Այս դեպքում հավանական է դառնում նաև այն սցենարը, որ Եվրոպայում տնտեսական վիճակի բարդացման հետ մեկտեղ հանրային դժգոհությունները կարող են ավելի խորանալ, ինչն էլ ինչ-որ մի պահի կհանգեցնի կառավարությունների փլուզմանը կամ այլ տրանսֆորմացիոն փոփոխությունների։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետներն առնվազն տարօրինակ են համարում, որ այս պայմաններում, երբ Եվրոպան չի կարողանում գլուխ հանել սեփական խնդիրներից, Հայաստանում ընտրում են ոչ մի տեղ չտանող ճանապարհ, այն է՝ որոշում են կայացնում եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում