Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

«Հիմարություն է դա չանելը». Տան սեփականատերն ապշած է տանիքի արևային վահանակների խնայողություններից

Ամուսնական զույգը՝ Փոլն ու Լինը, Ռիչմոնդից (ԱՄՆ), կարողացել են մեծ գումար խնայել էներգիայի ծախսերի վրա իրենց տան տանիքին արևային մարտկոցներ տեղադրելուց հետո։ Նրանք իրենց փորձով են կիսվել ամերիկյան Solar United Neighbors հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, գրում է focus.ua–ն:

Փոլն ասել է, որ միացել է արևային կոոպերատիվին, որը բաղկացած է ռազմական վետերաններից, քանի որ այնտեղ պայմաններն ավելի լավն են, քան տեղական ընկերության առաջարկած պայմանները: Կոոպերատիվի ֆոտոգալվանային մոդուլներն օգնել են համակարգն ավելի կայուն դարձնել: Այժմ նա երջանիկ է, քանի որ պանելները բավական շատ էներգիա են արտադրում և թույլ են տալիս գումար խնայել։ «Ես գրեթե ոչինչ չեմ վճարում իմ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, ուստի այդ խնայողությունը վերադարձնում է պանելներում ներդրածս գումարը: Ես գոհ եմ ողջ գործընթացից, քանի որ համակարգը կինքնածախսածածկվի 10 կամ ավելի տարի հետո», - կիսվել է տղամարդը:

Էլեկտրակայանի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ հարթ չեն անցել, քանի որ տան տանիքը շուտով սկսել է արտահոսել։ Տեխնիկները հայտնաբերել են, որ օդափոխության պատյանից որոշ խեժ պոկվել է և արագ շտկել են իրավիճակը:

Վահանակները տեղադրելուց հետո ընտանիքը շարունակել է էլեկտրիֆիկացնել տունը, օրինակ տեղադրել  է նոր, ավելի էներգաարդյունավետ օդափոխության համակարգ։ Զույգը յուղով ջեռուցման համակարգ է օգտագործում տարին ընդամենը մի քանի շաբաթ, երբ ձմռանը հատկապես ցուրտ է, բայց շատ դեպքերում օգտագործում է էլեկտրական տաքացուցիչներ: Փոլը բոլորին հորդորել է տեղադրել արևային մարտկոցներ իրենց տներում: «Արեք դա: Դա չանելը գրեթե հիմարություն է: Նույնիսկ, եթե թոշակի եք անցնում, դա արժե անել: Մենք շատ գոհ ենք դրանից», - ասել է նա:

Բացի ֆինանսական օգուտներից, Փոլը նաև նշել է իր մեծ ներդրումը շրջակա միջավայրի պահպանության գործում, քանի որ ինքը մտահոգված է կլիմայի արագ փոփոխությամբ։ Տղամարդը 1970-ականներին ծառայել է Խաղաղության կորպուսում այցելելով Աֆրիկա և Գվատեմալա և նկատել, որ այդ տարածքներում անապատացումն արդեն զգալի խնդիր է: Հարցազրույցի ժամանակ Փոլը և Լինը գնահատել են, որ իրենք արդեն իսկ կանխել են ավելի քան 70000 կիլոգրամ ածխածնի արտանետում իրենց արևային ֆերմայի շնորհիվ:

Նրանք ուզում եմ ավելի շատ վահանակներ տեղադրել, քանի որ շարունակում են էլեկտրաֆիկացնել տունը: Այժմ էլեկտրական մեքենաների հետ կապված շատ տարբերակներ կան, ինչը հիանալի է:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]