Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

ԵՄ որոշ երկրներում էլեկտրաէներգիայի գները հասել են բացասական արժեքների

ԵՄ որոշ երկրներում էլեկտրաէներգիայի գներն ընկել են զրոյից ցածր՝ արևային էլեկտրակայաններում դրա արտադրության ավելացման պատճառով, գրում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի գները բացասական արժեքներ են գրանցել Գերմանիայում, Նիդեռլանդներում և Բելգիայում: Այսպես, Epex Spot բորսայում 1 ՄՎտ/ժ-ի գինը կազմել է մինուս 17,73 եվրո:

Գերմանիայում արևային էներգիայի արտադրությունը հասել է 39,9 ԳՎտ-ի, ինչը սեպտեմբերի 21-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Մեծ Բրիտանիայում մարտի 1-ին՝ շաբաթ օրը, արտադրությունը հասել է 9 ԳՎտ-ի՝ սեպտեմբերի 18-ից ի վեր առավելագույնին: Ֆրանսիայում մարտի 2-ին՝ կիրակի օրը, գրանցվել է ռեկորդային 15,6 ԳՎտ:

«Բացասական գները Եվրոպայում դառնում են ավելի հաճախակի երևույթ, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները հեղեղում են շուկան, և առաջարկը գերազանցում է պահանջարկը: Թեև սա լավ է որոշ սպառողների համար, հիմնականում Հյուսիսային Եվրոպայում, այն անհանգստություն է առաջացնում արևային և հողմային էներգիայի մեջ ներդրումներ կատարածների մոտ, քանի որ ցածր գները խաթարում են եկամտաբերությունը», - նշված է գործակալության հրապարակման մեջ:

Այս շաբաթ ակնկալվում է, որ արևային էներգիայի արտադրությունը կմնա բարձր մակարդակի վրա և Գերմանիայում կհասնի մոտ 35 ԳՎտ-ի, գրում է Bloomberg-ը: Նրա տվյալներով՝ այս ցուցանիշի սեզոնային աճը, ամենայն հավանականությամբ, կունենա ամենամեծ ազդեցությունն էլեկտրաէներգիայի սփոթ գների զսպման վրա:

Նման իրավիճակ առաջին անգամ չէ տեղի ունենում: 2023 թվականի մայիսին 1 ՄՎտ/ժ-ի արժեքը կազմել է մինուս 41 ցենտ Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում: Բացառություն էր կազմում Լեհաստանը, որտեղ էլեկտրաէներգիայի գինը սահմանվել էր 40 եվրո:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]