Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. Պաշտոնական հայտարարություն

Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման
քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը, կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական
պայմանագրերի շրջանակում։

Հետևելով Կառավարության որոշումով սահմանված ընթացակարգին՝ պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունները վերը հիշատակված մասնաբաժնից օգտվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացրել են հետևյալ ապացույցները․

• Ավտոարտադրողի հետ կնքված պաշտոնական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր,

• Գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանագիր,

• Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական կենտրոնների առկայություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0% ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին․

• «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo

• «Անդրոն» ՓԲԸ – Neta

• «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus

• «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche

• «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune

• «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC

• «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng

• «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini

• «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia

• «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery

• «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr

• «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi

• «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover

• «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox

• «Սի-Ար Ավտո» ՍՊԸ - Changan

Ընդ որում, Կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն
կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության կողմից։

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» հետևողական է ինստիտուցիոնալ լուծումների ներդրման, բաց ու թափանցիկ հաղորդակցությանը ինչպես տնտեսվարողների միջև, այնպես էլ պետության և հասարակության մակարդակում։ Հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև առաջնորդվելով սպառողներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու ցանկությամբ՝ վերոնշյալ ընկերությունները մշտապես կատարում են խոշոր ներդրումներ, որպեսզի ստանան արտադրողների պաշտոնական հավատարմագրում, ինչպես նաև արդիականացնեն տեխնիկական սպասարկման կենտրոնները։

Պաշտոնական ներկայացուցիչներից գնումները ապահովում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝

• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում (բոլոր նշված ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են գործարանային երաշխիք, ծրագրային թարմացումներ, ընթացիկ տեխնիկական սպասարկում, ինչպես նաև արտադրողի հետ անմիջական կապ՝ ցանկացած խնդրի լուծման
համար),

• վերադարձի և վերանորոգման երաշխիք (ներկայացուցիչները արտադրական թերությունների դեպքում անմիջապես հետ են կանչում մեքենաները՝ սպասարկման և անհրաժեշտ շտկումների համար)։