Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի մասին «Հայ գործարար 2025» միջոցառման ընթացքում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հայ Գործարար 2025» միջոցառմանը։ «Հայ գործարար 2025» միջոցառումը կազմակերպել է Առաջին Բիզնես Դպրոցը՝ Գործարարի օրվա կապակցությամբ: 

Իր ելույթի ընթացքում՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է անձնային աճի, զարգացման, փոփոխությունների կարևորության մասին և անդրադարձել է հաջողության հասնելու սկզբունքներին՝ հիմնվելով իր անձնական փորձի և անցած ճանապարհի վրա։

«Մեծ պատիվ է լինել այս միջոցառման խոսնակներից մեկը և կիսվել իմ փորձով։ Գործարար լինելը չի նշանակում միայն հաջողակ բիզնես վարել. լավ գործարարը նաև արժեք է ստեղծում, ոգեշնչում է և սեփական օրինակով առաջնորդում է իր շրջապատին։ Այսօր մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ոչ միայն զարգացնում են իրենց գործունեության ոլորտը, այլև նպաստում են հասարակության ընդհանուր բարեկեցությանը։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, և որպես պատասխանատու ընկերություն ոչ միայն մշտապես զարգացնում ենք մեր ծառայությունները, այլ նաև ներդրում ենք կատարում տեխնոլոգիական կրթության և շրջակա միջավայրի պահպանության մեջ» – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մարտի 3-ին Հայաստանում նշվում է Հայ Գործարարի օրը և սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու արժեք ստեղծող Հայ Գործարարների մասին, ձեռք բերելու նոր գիտելիքներ, փորձի փոխանակում ունենալու, մեծ հնարավորությունների հետ ծանոթանալ և արժեքավոր գործարար կապեր ձևավորել, որոնք հիմք կհանդիսանան նոր համագործակցությունների և փոխօգնության համար, ինչին էլ միտված է Առաջին Բիզնես Դպրոցի գործունեությունը՝ բիզնես կրթություն, փորձ, հնարավորություններ, գործարար կապեր» - նշել է Առաջին Բինզես Դպրոցի հիմնադիր տնօրեն Ծովինար Սարգսյանը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը, որը խոսել է իր անցած ճանապարհի, չհանձնվելու և միշտ առաջ շարժվելու մասին, և գործարար Բակուր Մելքոնյանը, որը պատմել է միջազգային շուկայում հայ գործարարների հաջողությունների մասին։

«Karapp» և «Corporate Library» պրեմիում հրատարակչության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ նաև Ռոբ Ֆիցպատրիկի «Մամ թեստը» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ իրենց խոսքով հանդես եկան՝ ձեռնարկատեր, ստարտափ խորհրդատու, TikTok մենթոր, ինֆլյուենսեր, մարքեթինգի փորձագետ` Ռեմ Դարբինյանը, արհեստական բանականության Kaytser ինկուբատորի հիմնադիր, արհեստական բանականության հրահանգիչ ինժեներ՝ Մարիամ Դիլբանդյանը, Corporate Library հրատարակչության համահիմնադիր, տնօրեն՝ Արեգ Կարապետյանը և Առաջին Բինզես Դպրոցի հիմնադիր տնօրեն՝ Ծովինար Սարգսյանը։

Նշենք, որ գիրքը բացահայտում է հաճախորդների հետ անարդյունավետ հաղորդակցման պատճառներն ու առաջարկում դրանց հաղթահարման գործուն մեթոդներ։