Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ոչ ոք չի պատկերացնում, թե «Ոսկեպարի անկլավը» հանձնելուց հետո ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը

Տավուշում շունչները պահած սպասում են սահմանազատման գործընթացին, որն այս անգամ, ըստ մարզում տարածվող լուրերի, կիրականացվի Դեբեդավան-Ոսկեպար համայնքների տարածքում։

«Զրույցներ են պտտվում, որ եղանակները տաքանալուն պես կշարունակվի սահմանազատման-սահմանագծման գործընթացը։ Մեզ համար ամենացավոտը Ոսկեպարի հատվածն է, քանի որ թշնամուն պետք է հանձնվի Ոսկեպարի անկլավը՝ վերին Ոսկեպարը, որը սահմանակցում է Լոռու մարզին։ Անկլավը հանձնելուց հետո ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի և՛ երկաթգիծը, և՛ գազամուղը։ Հայաստանը կկորցնի հարևան Վրաստանի հետ սահմանային ռազմավարական նշանակության ամենակարևոր կտորը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի բնակիչը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ այդ հատվածներում արդեն իսկ ավարտվել են ականազերծման աշխատանքները, սակայն, զորքի տեղաշարժ չկա։ 

«Շրջանառության մեջ կա նաև Լոռու մարզի Ջիլիզա գյուղը։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ գյուղը գտնվում էր չեզոք վիճակում։ 2000-ականներին այն բաժանվել է 2 մասի՝ վրացական Ջիլիզի և հայկական Ջիլիզայի։ Երկու կողմում էլ հայեր են ապրում, էս պահին կտրված են իրարից։ Խոսակցություններ են գնում, որ սահմանազատման գործընթացից հետո, Փաշինյանի ասած «երկրի կադաստրի թուղթը» ստանալու համար պետք է Վրաստանին հանձնվի նաև հայկական Ջիլիզան»,- հավելեց նա։

Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք դեռ հստակ չեն՝ հարցեր կան քննարկելու հանձնաժողովների ֆորմատով: