Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Հայաստան-Արցախ ՀԵՄ-ը հայտարարում է մրցույթ՝ նվիրված Մեծ Հայրենականի 80-ամյակին. տեսանյութ

Մրցույթի հրավեր

Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը, որին զգալի մասնակցություն են ունեցել հարյուր հազարավոր հայեր՝ Հայաստանից, Արցախից, սփյուռքից։

Հայաստան-Արցախ Երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ խորագրերով. -
«Հաղթանակն՝ իմ արխիվներում».

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ պատերազմի մասնակիցներից հարազատներին ժառանգություն մնացած ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, նամակներ և այլ գրական-փաստագրական նյութեր։

«Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար».

Մեծ Հայրենականի՝ ծագումով Արցախից մասնակիցների, հերոսների մասին փաստա-վավերագրական և գեղարվեստական նյութեր
«Հաղթանակն՝ իմ արխիվներում» և «Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար» խորագրերի ներքո կարող են գործեր ներկայացվել հետևյալ անվանակարգերում.
 
1. Լավագույն արձակ (պատմվածք, պատմվածքների ժողովածու, վիպակ, շարադրություն)

2. Լավագույն չափածո (բանաստեղծություն, բալլադ, պոեմ)

3. Լավագույն վավերագրություն (հոդված, հետազոտական աշխատանք, հիշատակարաններ, պատերազմական օրագրեր)

4. Լավագույն վիզուալ պատմություններ (լուսանկար, որին ուղեկցում է նկարագրություն կամ ռեպլիկ, ֆոտոշարք՝ նկարագրությամբ կամ ռեպլիկներով,

5. Լավագույն տեսանյութ՝ ցանկացած ժանրի)

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 16-ից 35 տարեկան բոլոր երիտասարդները։

Գրավոր աշխատանքները պետք է լինեն երբևէ չհրապարակված, կամ հրապարակված 2025թ. ընթացքում։

Ներկայացված աշխատանքներում օգտագործված նյութերի հեղինակային իրավունքների պատասխանատվությունը կրում է աշխատանքը ներկայացնող մասնակիցը։

Բոլոր աշխատանքների փաթեթները պետք է պարունակի դիմողի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե, սոցիալական որևէ ցանցի անձնական էջի հղում (եթե կա)։

Գրավոր աշխատանքները պետք է ներկայացվեն pdf, և/կամ doc ֆորմատով, հեղինակի անվան նշումով։

Ֆոտոպատմությունները կարող են ներկայացվել կամ էլեկտրոնային ֆորմատով, կամ՝ վիդեոֆորմատի վերածած՝ որևէ հեշտ ընթեռնելի ֆորմատով։

Նույն հեշտ ընթեռնելի ֆորմատով պետք է ներկայացվեն նաև տեսանյութերը, իսկ մեծ ծավալի դեպքում կարող է ներկայացվել աշխատանքի հղումը՝ փակ դիտման համար յութուբում կամ նման այլ կայքում տեղադրված տարբերակով։

Խնդրում ենք դիմումը և նյութերն ուղարկել հետևյալ [email protected] էլ. հասցեով
ֆեյսբուքյան էջին
Նյութերը կարող եք ներկայացնել նաև քաղաք Երևան, Արգիշտի 9 հասցեով՝ <<Հայաստան Արցախ>> համահայկական երիտասարդական միության գրասենյակ։

Մրցույթի հաղթողներին ընտրելու է հեղինակավոր ժյուրին՝
փակ քվեարկությամբ։

Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, կլինեն նաև խրախուսական պարգևներ։
Հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը։

Բոլորին մաղթում ենք հաջողություն։

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: